Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում նկատվող լարվածությունը հասնում է նոր աստիճանի։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ իշխանության վարքագիծը գնալով ավելի կոշտ է դառնում, իսկ հռետորաբանությունը՝ առավել ագրեսիվ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում նկատվող կոշտ ձևակերպումները, ըստ դիտորդների, վկայում են այն մասին, որ առաջնային նպատակն իշխանության պահպանումն է՝ անկախ դրա համար կիրառվող միջոցներից։ Այս ֆոնին առավել ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ արտաքին գործընկերների արձագանքը հաճախ սահմանափակվում է լռությամբ, ինչը, ըստ մասնագետների, ավելի է խորացնում ներքին անորոշությունը։

Ընդդիմադիր դաշտի ակտիվացումը, ըստ մի շարք գնահատականների, դարձել է իշխանության անհանգստության հիմնական պատճառներից մեկը։ Հատկապես գործարար և բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները քաղաքական շրջանակներում ընկալվում են ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես քաղաքական ազդակ։

Կարապետյանը դատարանում հայտարարել է․ «Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում»։

Նա նաև ընդգծել է․ «Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»։

Ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով՝ որոշակի սահմանափակումներով։ Միաժամանակ դատարանը թույլատրեց նրան հարցազրույցներ տալ։

Ի պատասխան այս որոշման՝ Կարապետյանը նշել է, որ այլ զարգացում չէր էլ սպասում՝ ընդգծելով․ «Այս իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել. տեղի ունեցավ հենց այն, ինչ սպասում էինք»։ Նա նաև հայտարարել է առաջիկայում մեծ մամուլի ասուլիս անցկացնելու մասին՝ հավելելով․ «2-3 օրից մենք բոլորիդ կհրավիրենք և մեծ մամուլի ասուլիս կանցկացնենք»։

Միջազգային արձագանքի հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին Կարապետյանը պատասխանել է․ «Դուք ամեն ինչ կփոխեք ձեր ակտիվությամբ և համառությամբ»։ Նրա խոսքով՝ իշխանությունները վախենում են, սակայն հավելել է, որ չի ցանկանում արձագանքել «անլուրջ մարդկանց հայտարարություններին»։ Կարապետյանը նաև նշել է․ «Եթե արդարությունը չլիներ, ես քաղաքականություն չէի մտնի։ Անարդարությունն է ինձ ստիպել գնալ այդ քայլին»։ Իր քաղաքական հեռանկարների մասին խոսելով՝ նա ընդգծել է․ «Մենք մեր հաղթանակի հնարավորությունները գնահատում ենք 100%: Այլ կերպ լինել չի կարող: Միայն առաջ»։

Վարչապետի այն հայտարարությանն արձագանքելով, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի, Կարապետյանը նշել է․ «Նա բուժման կարիք ունի»։

Վերլուծաբանների կարծիքով՝ վերջին շրջանի զարգացումները, այդ թվում՝ տարբեր խմբերի ներկայացուցիչների ձերբակալությունները, վկայում են այն մասին, որ ընտրություններին մոտենալուն զուգահեռ իշխանությունը կարող է ավելի կոշտ մեթոդների դիմել։ Նրանց գնահատմամբ՝ քաղաքական գործընթացների այսպիսի սրացումը վտանգավոր է ոչ միայն ընտրական միջավայրի համար, այլև ընդհանուր հասարակական կայունության տեսանկյունից։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում հասարակության ներսում կուտակվող լարվածությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, որոնց հիմնական բեռը կրկին կրում է քաղաքացին։