Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին
Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախընտրական ողջ ընթացքը օգտագործելու են տարբեր հայտնի և անհայտ մարդկանց ձերբակալելու, նրանց վրա քրեական գործեր կարելու, շոուներ ապահովելու համար։
Ըստ էության, թեպետ գործող իշխանությունների կողմից նախկին բոլոր ձերբակալությունները, կալանավորումները այդպես էլ չեն հիմնավորվել, դատարաններն էլ ապացույցների անբավարարության կամ այլ պատճառներով մարդկանց արդարացրել և ազատ են արձակել, բայց գործող իշխանությունը առաջնորդվում է միայն այսրոպեական հաճույք ստանալու, նաև հանրությանը ահաբեկելու ակնհայտ մտադրությամբ, այլ ոչ թե իրական արդարադատություն իրականացնելու ցանկությամբ։
Այսօր առավոտյան էլ հայտնի դարձավ, որ ձերբակալել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին ու նրա որդուն։ Ըստ նախնական վարկածի՝ ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Իբր պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։ Տարօրինակն այն է, որ նույն այս գործի շրջանակում ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանին։
Վերջինիս միակ մեղքն այն է, որ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալն է։ Լպուտյանը երբեք էլ աչքի չի ընկել քաղաքական ակտիվությամբ, թեպետ հանուն արդարության նշենք, որ մշտապես եղել է Սերժ Սարգսյանի կողքին, ի տարբերություն այլոց՝ չի դավաճանել իր համոզմունքներին, բայց և ակտիվ էլ չի եղել դրանք քաղաքական դաշտում ներկայացնելու առումով, այլ օգտագործելով իր անունն ու մտավորական կեցվածքը՝ միայն Հայաստանում նպաստել է շախմատի տարածմանը։
Այժմ գործող իշխանությունների կողմից այս վարքը, Լպուտյանին, առաջիկայում էլ այլ անվանի անձանց ձերբակալելու հանգամանքը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը ցայտնոտի մեջ է, խուճապահար ձերբակալում է հնարավոր բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Սա պետք է հստակ ցուցիչ լինի, թե ինչ է սպասում Հայաստանի քաղաքացիներին, եթե Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հաջողվի վերարտադրվել։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից