Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ

Երևանում մայիսի սկզբին նախատեսվող գագաթնաժողովը արդեն մոտ է, սակայն որքան մոտենում է դրա անցկացումը, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում՝ արդյոք եվրոպական բոլոր երկրները լիարժեք ներկայացված կլինեն։ Փորձագետների գնահատմամբ, նման մասշտաբի միջոցառման կազմակերպումը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է նշանակալի ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների և ընտրությունների արդյունքների վրա։ Միևնույն ժամանակ, արտաքին հենարանների՝ հատկապես եվրոպական երկրների հետ կապվող սպասումները Հայաստանի համար արդեն ունեցել են իրենց բարդ և հակասական փորձը։

Այսօր Հայաստանում արձանագրվող զարգացումները, որոնք հաճախ գնահատվում են որպես ժողովրդավարական չափանիշներից դուրս գործողություններ, ավելի ու ավելի են մտահոգում միջազգային հանրությանը, այդ թվում՝ եվրոպական շրջանակներին։ Ընտրություններից առաջ նման միջավայրը քաղաքականապես խոսում է ներքին լարվածության և անորոշության մասին։ Նման իրողություններում երկրի ժողովրդավարական իմիջը դառնում է հարցականի տակ, ինչը չի կարող չազդել արտաքին գործընկերների վերաբերմունքի վրա։

Եվրոպական երկրների համար Հայաստանի ներքաղաքական գործընթացները կարևոր ազդակ են։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման փուլերում արտաքին դերակատարները խուսափում են միանշանակ աջակցություններից՝ հատկապես այն դեպքերում, երբ առկա են ներքին բևեռացումներ և վստահության պակաս։ Այս համատեքստում հաճախ հիշատակվում են նաև տարբեր երկրների ընտրական փորձերը, որոնք ձևավորել են ավելի զգուշավոր մոտեցումներ եվրոպական քաղաքական շրջանակներում։

Սպասվող գագաթնաժողովը, անկախ իր օրակարգից, անխուսափելիորեն կդառնա նաև ներքաղաքական գործոն։ Այն կարող է ազդել հասարակական տրամադրությունների վրա՝ ուժեղացնելով կամ թուլացնելով գործող իշխանության դիրքերը։ Միևնույն ժամանակ, արդեն նկատելի է, որ եվրոպական կողմի ներգրավվածության մակարդակի շուրջ որոշակի անորոշություն կա, ինչը պայմանավորված է ինչպես Հայաստանի ներսում ընթացող զարգացումներով, այնպես էլ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրով։

Երևանում նախատեսվող գագաթնաժողովը կարող է ունենալ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հետևանքներ։ Փորձագետների գնահատմամբ, արտաքին հարաբերություններում ցանկացած լարվածություն կամ անհավասարակշռություն առաջին հերթին անդրադառնում է հասարակության վրա՝ սոցիալական և տնտեսական խնդիրների խորացման տեսքով։ Արտաքին քաղաքական հավասարակշռության խախտումը բազմիցս ապացուցել է իր ռիսկայնությունը, և դրա հետևանքները, որպես կանոն, երկարաժամկետ են՝ ազդելով երկրի զարգացման ողջ ընթացքի վրա։