Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ այս հանդիպումն անցկացվում է աճող գլոբալ անորոշության պայմաններում, իսկ սրվող աշխարհաքաղաքական լարվածությունն ու ընդլայնվող հակամարտությունները ի հայտ են բերում միջազգային խաղաղության փխրունությունը: Նախագահն ընդգծել է, որ այս համապատկերում Ադրբեջանը վերստին դրսևորում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մեկնարկել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ, և այսօր մենք տեսնում ենք այդ խաղաղության պտուղները: Այսպես, Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային հարաբերություններ, և Ադրբեջանը պայմաններ է ստեղծել դեպի Հայաստան տարանցման համար: Բացի այդ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են վստահության ամրապնդմանը:
Ուղերձում Իլհամ Ալիևը պատմել է օկուպացիայի շրջանում ամբողջությամբ ավերված տարածքների վերականգնման եզակի և լայնածավալ նախագծերի, «Մեծ վերադարձ» ծրագրի հաջող իրականացման մասին: Նախագահը հայտնել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»՝ (չակերտները-Tert. am) «հայրենի հողերում» (օկուպացված հողերում՝ խմբ.-Tart. am) իրենց կյանքը վերակառուցելու, սովորելու և աշխատելու համար:
Ալիևը նշել է, որ ականները մնում են լուրջ սպառնալիք, և այդ խնդիրը, որն առկա է նաև մի շարք այլ երկրներում, պահանջում է լայն միջազգային համագործակցություն տվյալ ոլորտում: Իլհամ Ալիևը հայտնել է, որ 2020 թվականին հակամարտության ավարտից հետո ավելի քան 400 ադրբեջանցի խաղաղ բնակիչ զոհվել կամ վիրավորվել է ականների պայթյունների հետևանքով:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...