Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը

Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատ քաղաքում, որտեղ Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը։

Գրասենյակի բացմանը  կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր խոսքը սկսեց Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի հազարամյակների պատմության մասին ակնարկից՝ շեշտելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։

Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին ութ տարիներին մարզում հանցագործությունների քանակը աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործությունների քանակը՝ շուրջ 10 անգամ. «Ընդդիմությու՞նն է այն խնդիրը,  որով պետք է զբաղվել, թե հանցագործություններն են։ Թե՞, որ երկիրը ձեռքից գնում է։ երկրի ճիշտ կառավարումը։

35% -ով կրճատվել են  բոլոր ցանքատարածությունները, բացառությամբ խաղողից ու ծիրանից։ Վերջին ութ տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ կրճատվել են, առևտուրը 2024 թվականի համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգի չկա։

Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի Հայաստանի ամենաբերրի մարզերում՝ Արմավիրի և Արարատի մարզերում, Արարատյան հովտում չլինի գեթ մեկ հեկտար, մեկ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Բերքը ծախելու ենք  հյուսիսում, հարավում, բոլոր տեղերում։

Արարատյան դաշտը Հայաստանի ամենահարուստ հատվածն է։ Ինչպե՞ս կարող է 21-րդ դարում աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում,  հին անունը՝ Նաիրի՝ գետերի երկիր, որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5 տոկոսը, գյուղացին ջրի խնդիր ունենալ։

Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանը՝ ամենաբերրի տարածաշրջանը՝ բերք վաճառելու խնդիր ունենալ։ Կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում, չի գնում ինչ-որ տեղ տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում։ Դա է կարևոր՝ գործ անելը։

Խնդիրը մեր երկրին փոփոխություն բերելն ու վերակառուցելն է», - նշել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած բազմաթիվ արտաշատցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ կատարեցին Արտաշատի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։