Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է

Երևանում մայիսի սկզբին նախատեսված եվրոպական գագաթնաժողովը արդեն դուրս է նախապատրաստական հարթությունից և վերածվում է ներքաղաքական լուրջ գործոնի, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների տրամաբանության վրա։ Որքան մոտենում է միջոցառման օրը, այնքան ավելի տեսանելի է դառնում հիմնական հարցը՝ արդյո՞ք Եվրոպայի բոլոր առանցքային դերակատարները պատրաստ են լիարժեք մասնակցության մի երկրում, որտեղ ներքաղաքական զարգացումները գնալով ավելի հակասական են դառնում։

Ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումը չի կարող լինել զուտ դիվանագիտական օրակարգի մաս։ Այն դառնում է քաղաքական ազդակ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս հակասությունը․ իշխանությունը փորձում է այն ներկայացնել որպես միջազգային վստահության ցուցիչ, մինչդեռ երկրում արձանագրվող գործընթացները՝ հատկապես քաղաքական ճնշումների և սահմանափակումների աճը, ավելի շատ հակառակ պատկերն են ձևավորում։ Այդ ամենը վաղուց արդեն դուրս է դասական ժողովրդավարության շրջանակներից և չի կարող աննկատ մնալ եվրոպական քաղաքական կենտրոնների համար։

Նախընտրական փուլում ուժի կիրառման, ճնշումների և վերահսկողության մեխանիզմների ակտիվացումը, ըստ էության, խոսում է ոչ թե կայունության, այլ վախի մասին։ Եվ հենց այս ֆոնն է, որ կարող է սառեցնել եվրոպական ներգրավվածությունը։ Եվրոպական առաջնորդները, որոնք վերջին տարիներին ավելի զգայուն են դարձել ներքաղաքական լեգիտիմության հարցերի նկատմամբ, հազիվ թե պատրաստ լինեն իրենց մասնակցությունը կապել այնպիսի միջավայրի հետ, որտեղ ժողովրդավարական չափանիշները կասկածի տակ են դրվում։

Այս համատեքստում կարևոր է նաև միջազգային փորձը։ Վերջին քաղաքական զարգացումները Եվրոպայում ցույց են տվել, որ արտաքին աջակցությունը ինքնին չի ապահովում քաղաքական հաջողություն։ Ընդհակառակը, այն կարող է դառնալ լրացուցիչ բեռ, եթե ներսում ձևավորվում է անվստահության մթնոլորտ։ Հետևաբար, փորձը ապացուցում է, որ արտաքին հենարանների վրա կառուցված հաշվարկները հաճախ չեն արդարացնում սպասումները և նույնիսկ հակառակ ազդեցություն են ունենում։

Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը ևս ցույց տվեցին, որ հասարակական ընկալումների մեջ տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ Նախկինում ձևավորված վստահության ռեսուրսը զգալիորեն նվազել է, և դա արդեն դժվար է քողարկել անգամ արտաքին ակտիվ դիվանագիտությամբ։ Այս պայմաններում ցանկացած միջազգային միջոցառում, հատկապես այսպիսի բարձր մակարդակի, կարող է ոչ թե ամրապնդել իշխանության դիրքերը, այլ բացահայտել դրանց խոցելիությունը։

Առաջիկա գագաթնաժողովը, այսպիսով, դառնում է ոչ միայն դիվանագիտական, այլև քաղաքական ռիսկերի կուտակման կետ։ Եթե այն չարդարացնի սպասումները կամ վերածվի մասնակի ներկայացված միջոցառման, դա կարող է ազդել նախընտրական տրամադրությունների վրա՝ խորացնելով անվստահությունը։ Մյուս կողմից, ցանկացած արտաքին քաղաքական սխալ հաշվարկ կարող է հանգեցնել հարաբերությունների սրման, որի հետևանքները կկրեն առաջին հերթին քաղաքացիները։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ արտաքին քաղաքական հավասարակշռության խախտումը փոքր երկրների համար կարող է ունենալ երկարաժամկետ և ծանր հետևանքներ։ Հայաստանի պարագայում այդ ռիսկերը կրկնապատկվում են՝ հաշվի առնելով տնտեսական և անվտանգային կախվածությունների կառուցվածքը։ Եթե այս գործընթացները դուրս գան վերահսկողությունից, ապա դրանց վերականգնումը կարող է պահանջել տարիներ, իսկ գինը վճարելու է հասարակությունը։