Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են
Արցախցիներն ահազանգում են, որ Ստեփանակերտի Սբ. Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, որը մեծությամբ 2-րդն էր Հայաստանի և Արցախի եկեղեցիների մեջ, ամենայն հավանականությամբ, քանդվել է ադրբեջանցիների կողմից։ Տաճարը տեսանելի էր Ստեփանակերտի տարբեր հատվածներից, իսկ վերջին սոցցանցային տեսանյութերում ընդհանրապես չի երևում։
«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության» նախագահը հայտնում է, որ ադրբեջանցիները քանդել են, հողին հավասարեցրել տաճարը, օրեր առաջ էլ ոչնչացրել էին Սուրբ Հակոբ եկեղեցին։ Մայր տաճարի շինարարությունը մեկնարկել էր 2006 թ․-ին, տևել շուրջ 13 տարի։ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ եկեղեցու նկուղային ընդարձակ տարածքը ծառայում էր որպես ռմբապաստարան և կեցարան հարյուրավոր արցախցիների համար և դարձել էր ամենասիրելի վայրերից մեկը թե՛ Արցախի բնակիչների, թե՛ Հայաստանից ու արտերկրից Ստեփանակերտ մեկնողների համար։
Ադրբեջանական իշխանությունները, զավթելով Արցախի տարածքը, անխնա քանդում են հայկական բոլոր եկեղեցիները, վերացնում հայկական հետքը։ Եթե հին եկեղեցիների ու տաճարների դեպքում այդպես չեն վարվում՝ դրանք դարձնելով աղվանական, ապա նոր բոլոր եկեղեցիները հողին են հավասարեցվում։ Արդեն իսկ ոչնչացվել են Լաչինի, Ջաբրայիլի, Աղավնու, Մոխրենեսի եկեղեցիներն ու մատուռները, Շուշիի Կանաչ ժամը։
Այս պարագայում Հայաստանի իշխանությունները պետք է կատարեին իրենց՝ Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունները, միջազգային կազմակերպություններում բացահայտեին ադրբեջանցիների ջարդարարությունը, բայց 6 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները երբեք և որևէ անգամ նման հայտարարություն չեն արել, չեն դատապարտել Ադրբեջանին, չեն հասել միջազգային կառույցների կողմից դատապարտման։ Բաքուն էլ, օգտվելով այդ հանգամանքից, պարզապես ոչնչացնում է Արցախի հայկական եկեղեցիները։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից