Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակության տարբեր շերտերում դեռևս առկա են հարցադրումներ, թե ինչու կանոնական շեղումներով և հնազանդության ուխտը դրժած ոչ բոլոր հոգևորականներն են Մայր Աթոռի կողմից անմիջապես կարգալույծ հռչակվում: Մասնավորապես, տարեսկզբին Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով վարչապետի կեցավայր այցելած տասը բարձրաստիճան հոգևորականների մասին է խոսքը։

Հանրային քննարկումներում երբեմն շրջանառվում են տեսակետներ, թե Եկեղեցին սրանով փորձում է խուսափել լրացուցիչ լարվածությունից կամ ներքին նոր ընդդիմության ձևավորումից՝ պահպանելով իր հեղինակությունը որպես Համայն հայության Մայր Եկեղեցի: Ոմանք Եկեղեցու այս հանդուրժողականությանը վերաբերվում են որոշակի վերապահումով՝ կարծելով, թե խստագույն պատիժը՝ կարգալուծությունը, պետք է կիրառվի անխտիր բոլորի հանդեպ։ Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ ժամանակին ես նույնպես ունեցել եմ նմանատիպ մոտեցում։ Սակայն, երբ փորձում ես ներհայեցողությամբ քննել սեփական մտքերդ, հասկանում ես, որ նման պահանջների ակունքում, բացի եկեղեցասիրությունից, հաճախ թաքնված են լինում նաև ժամանակավորապես անկառավարելի էմոցիաները։ Մինչդեռ եկեղեցական տնօրինությունները զերծ են էմոցիաներից և հիմնված են հայրական խնամքի ու կանոնական ճշգրտության վրա։ Այս համատեքստում հստակ երևում է, թե ինչու, օրինակ՝ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) արժանացավ կարգալուծության, իսկ այլոց պարագայում Եկեղեցին դեռևս սպասում է զղջման և դարձի։ Պատասխանը տրված է հենց կարգալուծության որոշման մեջ. նա գիտակցաբար վիճարկել էր Հայրապետական տնօրինությունը՝ առիթ ստեղծելով արտաքին անօրինական միջամտությունների համար և խաթարելով թեմական բնականոն կյանքը։ Սա մի հանգամանք է, որը որակապես տարբերում է նրա գործողությունները մյուսներից և ցույց է տալիս, որ Մայր Աթոռի յուրաքանչյուր որոշում կշռադատված է ու հեռու կամայականությունից։

Հաճախ մամուլում և սոցիալական հարթակներում հանդիպում ենք զանազան աղերսագրերի, հորդորների կամ նույնիսկ կտրուկ պահանջների՝ ուղղված Մայր Աթոռին ու անձամբ Նորին Սրբությանը՝ օր առաջ կարգալույծ հռչակելու բոլոր կարգազանց հոգևորականներին։ Ցանկանում եմ եղբայրաբար հիշեցնել Մայր Եկեղեցու բոլոր նախանձախնդիր հավատացյալներին, որ նմանատիպ կոչերը, անկախ իրենց ձևից՝ փափուկ թե կոշտ, ըստ էության անուղղակի ճնշման փորձեր են Մայր Աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի ազատ կամքի ու տնօրինության վրա։ Վստահ եմ՝ մտադրությունը բարի է, սակայն արդյունքում ստացվում է ներխուժում մի տիրույթ, որտեղ գործում է բացառապես հոգևոր իրավասությունն ու արդարադատությունը։ Մենք պետք է արձանագրենք կարևորագույնը. Հայ առաքելական սուրբ եկեղեցին, չնայած բոլոր արտաքին ու ներքին մարտահրավերներին, շարունակում է անթերի կերպով իրականացնել իր ազգանվեր ու աստվածահաճո առաքելությունը։ Ուստի անհրաժեշտ է անմնացորդ վստահությամբ լցվել Նորին Սրբության արդարամտության հանդեպ։ Այն, ինչ ոմանց համար կարող է թվալ զգուշավորություն կամ դանդաղկոտություն, իրականում Հայրապետական սիրո և քրիստոնեական մեծ հույսի դրսևորում է։ Դա այն հույսն է, որ նույնիսկ ամենամոլորյալ ուխտազանցը մի օր կարող է զղջալ, դարձի գալ ու փրկել իր հոգին։ Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին և Նորին Սրբության շուրջ համախմբված հավատարիմ և ուխտապահ հոգևորականությանը։ Մնանք անդավաճան նեցուկ հայ ազգի և Հայ առաքելական սուրբ եկեղեցու շահերին՝ գործով և աղոթքով պաշտպանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանությունը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում