Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամերիկյան «Spruance» հրթիռային էսմինեցի տախտակամածային հրանոթներից Իրանի ափերի մոտ գտնվող բեռնատար նավի ուղղությամբ իրականացված գնդակոծությունը դարձել է նմանատիպ առաջին միջադեպը ԱՄՆ ռազմածովային ուժերի համար վերջին 38 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The War Zone (TWZ) պորտալին։

«Ռազմական նավի կողմից մեկ այլ նավի դեմ տախտակամածային հրանոթի կիրառման վերջին անհերքելի դեպքը տեղի է ունեցել «Praying Mantis» գործողության ժամանակ», - պորտալին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն ներկայացուցիչը։

«Praying Mantis» ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից 1988 թվականի ապրիլի 18-ին Պարսից ծոցում՝ ի պատասխան իրանական ականի վրա ամերիկյան ֆրեգատի պայթյունի։ Մարտական գործողությունների արդյունքում Միացյալ Նահանգները ոչնչացրել էին Իրանին պատկանող երկու նավթային հարթակ, մեկ ֆրեգատ և մեկ մոտորանավակ։ Այդ ժամանակ «Praying Mantis» գործողությունը ԱՄՆ-ի համար խոշորագույն ծովամարտն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Ապրիլի 19-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց «Touska» բեռնատար նավի կալանման մասին, որը շարժվում էր դեպի իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ։ Ըստ նրանց տեղեկությունների՝ «Spruance»-ը մի քանի կրակոց է արձակել 127 մմ-անոց Mark 45 հրանոթից նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ