Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ»

8 տարի առաջ այս օրը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի թիմը։ 8 տարվա ընթացքում այդ թիմը խախտել է իր տված բոլոր խոստումները, ձախողել հնարավոր ամեն ինչ՝ դատական համակարգից մինչև բանակ, տնտեսությունից մինչև Արցախյան հարցի կարգավորում, Ադրբեջանին հանձնել Արցախը, դարձել հազարավոր մարդկանց մահվան պատճառ, և այդքանից հետո դեռ փաշինյանական իշխանությունը շարունակում է հավակնել մնալ գործող իշխանություն։ Երրորդ նախագահն այսօր իր հրաժարականի կապակցությամբ ծավալուն ուղերձ է հղել, որում ուշագրավ մի քանի նկատառումներ է արել։

«Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018 թ․ վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի»,– ասել է նա։

Երրորդ նախագահը նաև խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրություններից, նշել, թե համոզված է, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին։ Հատուկ այդ նպատակով Հանրապետական կուսակցությունը հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ընդդիմադիր մյուս ուժերը կարողանան հաղթել գործող իշխանություններին և կատարեն իրենց խոստումը՝ Փաշինյանին իշխանազրկելու մասով։

Այսօր նաև չափազանց խորհրդանշական է, երեկոյան ավարտվում է առաջադրումների ժամկետը։ Մինչ այս պահը 5 կուսակցություններ են ընդամենը առաջադրվել, բայց մեծ մասը փաստաթղթերը ներկայացնելու է այսօր, նախնական հաշվարկներով՝ 25-ից ավելի քաղաքական ուժեր կարող են հայտ ներկայացնել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, իսկ դա աներկբա բերելու է ձայների լրջագույն փոշիացման։ 2021 թվականի արտահերթ ընտրություններում 20 տոկոս ավելի ձայներ փոշիացվեցին, արդյունքում Փաշինյանին հաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Գործող իշխանություններն այսօր էլ ամեն ինչ անում են՝ քվեները փոշիացնելու համար, և իրական ընդդիմադիր ուժերը պարտավոր են չխաղալ գործող իշխանության կանոններով։

Սոնա Գալստյան