IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին
Միջազգային հանրապետական ինստիտուտը խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ այլ, ավելի փոքր մասշտաբների հարցում է անցկացրել, որը փոխանցել է գործող իշխանություններին։ Մեր տեղեկություններով, IRI ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ են ունեցել «Քաղպայմանագրի» ղեկավար կազմի հետ, ներկայացրել այդ հարցումների արդյունքները, որոնք ամենևին էլ գործող իշխանությունների շահերից չեն բխում։ Եվ Փաշինյանի ու իր թիմի վերջին շրջանի ագրեսիվ պահվածքը բացատրվում է հենց ամերիկյան կազմակերպության անցկացրած այս հարցումներով։
Ըստ այդմ, թեև Փաշինյանը դեռևս առաջատարն է մյուս բոլոր ուժերի մեջ, բայց ընդդիմադիր 3 խոշոր միավորումների՝ խորհրդարան անցնելու դեպքում, նրան պաշտոնազրկելը ընդամենը ժամերի հարց է դառնում։ Փաշինյանական իշխանությունը, ամերիկյան վերլուծաբանների և հարցման կենտրոնի մասնագետների գնահատմամբ, պետք է ամեն ինչ անի առնվազն ընդդիմադիր ուժերից մեկի մուտքը խորհրդարան կասեցնելու համար։
Որքան էլ Փաշինյանը փորձում է շարունակել սահմանադրական մեծամասնություն ստանալու իր ցանկությունները հրամցնել ժողովրդին, Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչները, մեր աղբյուրների փոխանցմամբ, «Քաղպայմանագրին» հայտնել են, որ նման զարգացումը պարզապես անհնարին է։ Ըստ այդ հարցումների՝ հաշվի են առնվել նաև ձայների փոշիացման հնարավորությունը։
Ըստ այդմ՝ 25-ից 30 % քվե կարող է փոշիացվել, եթե ընտրությունների մասնակցությունը 50 տոկոսից ցածր լինի, իսկ արդեն ավելի մեծ մասնակցության դեպքում գործող իշխանությունների իշխանազրկումը լիովին իրատեսական է։
ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանն անձամբ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչներին խնդրել է չհրապարակել հարցման արդյունքները, որպեսզի առանց այն էլ հուսահատված քպականների շրջանում խուճապ չտարածեն։
Մոնիկա Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից