Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ժամկետը մինչև կիրակի՝ ապրիլի 26-ը, հայտնում է Ynet-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սպիտակ տունն արդեն զգուշացրել է իսրայելական կողմին այս որոշման մասին, հայտնել են պարբերականի աղբյուրները։
Թրամփը հրապարակավ չի հայտարարել նոր վերջնաժամկետի մասին: Վերջին շաբաթների ընթացքում նա հրադադարի համար մի քանի ժամկետներ է սահմանել և բազմիցս հետաձգել դրանք: ԱՄՆ-ում ավելի վաղ ստացված հաղորդագրությունները հակասական տեղեկություններ էին պարունակում երկարաձգման մասին՝ սկզբում այն նկարագրելով որպես անժամկետ, այնուհետև ենթադրելով, որ այն կտևի երեքից հինգ օր, իսկ ավելի ուշ մատնանշելով, որ հստակ ժամանակացույց ընդհանրապես չկա:
Իսրայելցի պաշտոնյաները կասկածանքով են արտահայտվել, որ նոր վերջնաժամկետին համաձայնություն ձեռք կբերվի, քանի որ երկու կողմերն էլ շարունակում են ամուր դիրքեր գրավել բանակցություններում՝ առնվազն հրապարակայնորեն:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պահպանում է իր ծովային շրջափակումը Իրանի դեմ, իսկ Թեհրանը պատասխանել է Հորմուզի նեղուցում նավեր կանգնեցնելով և տարածքում գտնվող նավերի ուղղությամբ կրակ բացելով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...