Դիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Մասնավորապես՝
- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն,
- հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող , ախտահանվող նյութերից,
- առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկերը,
- չի սահմանվել և չի պահպանվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար:
Վերահսկիչը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...