Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը

Երևանի հայտարարությունները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու անհրաժեշտության մասին, տարօրինակ են թվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ «Հայկական կողմի պնդումները, թե ՀԿԵ-ի կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն իբր «որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում» հանրապետության համար, և այդ կոնցեսիան երրորդ երկրներին փոխանցելու առաջարկները, մեղմ ասած, տարօրինակ են», - ասել է նա՝ հավելելով, որ պայմանագիրը ժամանակին կնքվել է հայկական կողմի համար առավելագույնս շահավետ պայմաններով։

«Նախնական գնահատականներով՝ նոր կոնցեսիոն գնորդները պետք է վճարեն առնվազն 250 միլիոն դոլար՝ իրավունքների ձեռքբերման և փոխհատուցման համար, տարեկան մոտ 40 միլիոն դոլար հատկացնեն շահագործման ծախսերին, ներդնեն շուրջ 400 միլիոն դոլար՝ Իջևանի վնասված հատվածի վերականգնման, ևս 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման համար։ Բացի այդ, մոտ 40 միլիոն դոլար կպահանջվի Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանամերձ հատվածների վերականգնման համար», - մանրամասնել է նա։

Շևցովն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներին։ Ըստ նրա՝ հայկական երկաթուղային ցանցում բեռնափոխադրումների ներկայիս ծավալներն ու աճի հեռանկարներն անորոշ են, մինչդեռ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում դրանց նվազումն անխուսափելի կլինի։ Փաշինյանական իշխանությունը շարունակում է ձեռքերը տաքացնել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը խզելու հարցում՝ տարբեր կողմերի հետ բանակցություններ վարելով և փորձելով Ռուսաստանին դնել վատ դրության մեջ։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մակարդակով էլ Փաշինյանին մերժում են, նշելով, որ մտադիր չեն վաճառել երկաթուղու կոնցեսիան։ Իհարկե, Փաշինյանը կարող է խորհրդարանական ընտրություններից հետո գնալ է կոշտ ճանապարհով, փորձելով խլել ընդհանրապես կոնցեսիան և հանձնելով իրեն բարեկամ որևէ երկրի, բայց և ակնհայտորեն Ռուսաստանի կողմից հնչող այս զգուշացումները չափազանց վտանգավոր շերտեր են պարունակում, և գործող իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ դ արդեն հարաբերությունների լիակատար ավարտ կարող է նշանակել։ Ռուսաստանը մտադիր չէ հետքայլ կատարելու։

Տաթևիկ Բադալյան