Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելով

Կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում՝ զարմանալի զուգահեռներ անցկացնելով այլմոլորակայինների և աստվածաշնչյան տեքստերի միջև: Նրա X-ում (նախկինում՝ Twitter) գրառումների շարքը միլիոնավոր դիտումներ է հավաքել և բուռն քննարկումների տեղիք տվել, հաղորդում է NYP-ն։

Խնդիրը վերաբերում է հին հրեական տեքստին, որը հայտնի է որպես Ենովքի գիրք, որը գրվել է մոտավորապես մ.թ.ա. 300-ից 100 թվականներին: Այն պատմում է ,այսպես կոչված, «Դիտորդների»՝ 200 հրեշտակներից բաղկացած խմբի մասին, որոնք իջան Երկիր, սեռական հարաբերություն ունեցան կանանց հետ և ծնունդ տվեցին հսկաների մի ռասայի, որը գոյություն ուներ աստվածաշնչյան ջրհեղեղից առաջ։

Այս տեքստը համարվում է վիճահարույց և կանոնիկ Աստվածաշնչի մաս չի կազմում հրեաների, կաթոլիկների և բողոքականների մեծ մասի համար: Այնուամենայնիվ, Լունան պնդում է, որ այն կարող է դիտավորյալ բացառված լինել՝ իբր թե հին ժամանակներում այլմոլորակային էակների հետ շփումների մասին տեղեկատվությունը թաքցնելու համար։

Քաղաքական գործիչն ավելի հեռու է գնացել և ակնարկել, որ նմանատիպ «ապացույցներ» կարելի է գտնել արվեստում: Մասնավորապես, նա հրապարակել է «Մադոննան և մանուկը Սուրբ Հովհաննեսի հետ» նկարը, որը հայտնի է նաև որպես «Մադոննան ՉԹՕ-ի հետ»։ Նկարի ֆոնը իսկապես պատկերում է երկնքում գտնվող մի խորհրդավոր առարկա, որը դավադրության տեսաբանները մեկնաբանում են որպես թռչող ափսե։

Հաղորդագրությունների շարքը բուռն արձագանք է առաջացրել օգտատերերի շրջանում։ Ոմանք աջակցում են կոնգրեսականին՝ հայտարարելով, որ «ճշմարտությունը միշտ եղել է ակնհայտ», մինչդեռ մյուսները կասկածամիտ են։ Քննադատները նշում եմ, որ Ենովքի գիրքը չի համարվում հուսալի աղբյուր և գրվել է նկարագրված իրադարձություններից հազարավոր տարիներ անց։

Լունան նախկինում խոսել է ՉԹՕ-ների թեմայի շուրջ։ The Joe Rogan Experience փոդքասթում նա նշել է, որ անձամբ չի տեսել տիեզերանավեր, բայց տեսել է թռչող սարքերի լուսանկարներ, որոնք, իր կարծիքով, չէին կարող մարդածին լինել։

Քաղաքական գործիչը նաև մեղադրել է Պենտագոնին ՉԹՕ նյութերի հրապարակումը հետաձգելու մեջ, որոնք պետք է գաղտնազերծվեին։ Նրա խոսքով՝ իշխանությունները շարունակում են թաքցնել նման տեղեկատվությունը, գուցե ինչպես դա արել են հին ժամանակներում։

Պատմությունը արագ տարածվել է՝ խթանելով կրոնի և այլմոլորակային քաղաքակրթությունների միջև կապի վերաբերյալ տեսությունների նկատմամբ հետաքրքրությունը և կրկին բաժանելով լսարանին հավատացյալների և կասկածամիտների։