Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Բացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան»

Մենք բացառում ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի մասնակցության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Խաժակյանը հայտնել է, որ ընդգրկված չէ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում։ Հիշեցնենք, որ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Դավիթ Խաժակյանը նշել է, որ կուսակցության հնարավորությունները պետք է գնահատեն քաղաքացիները, ովքեր տեսել են, որ իրենց քաղաքական ուժը, ի տարբերություն շատերի, ակտիվորեն ներգրավված է եղել երկրի քաղաքական ու հասարակական կյանքում։ «5 տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ մակարդակով «հովհարային անջատման» չի ենթարկվել։ Ենթարկվել են այն ուժերը, որոնք ամիսներ շարունակ հանրային-քաղաքական նշանակություն ունեցող կարևորագույն հարցերի չեն պատասխանել։ Մարդիկ մոռացել են իրենց ինչ-որ մի ընթացք, մեկ էլ ինչ-որ պահի հայտնվել են, կամ առհասարակ հինգ տարվա ընթացքում գործունեություն չեն ծավելել և հիշել են, որ հիմա ընտրություններ են»,- հավելել է նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելը ընդդիմադիր գործիչը բացատրել է նրանով, որ մեծ է հավանականությունը, որ քաղաքական ուժը խորհրդարանում մեծամասնություն չի կազմի։ «Եթե խորհրդարան պետք է անցնի 4-5 ուժ, էն մնացած ու չանցած 10-20 վարչապետի թեկնածուները ինչով են զբաղվելու, եթե չդառնան վարչապետ։ Հետևաբար, մենք մեր առաջ նման խնդիր չէ, որ դնում ենք»,- նշել է նա՝ պարզաբանելով, որ առաջնահերթ նպատակը իշխող կուսակցությանը հեռացնելն է։ Դավիթ Խաժակյանը հստակեցրել է, որ այդ հարցում «Լուսավոր Հայաստանի» դերը կորոշվի այն քվեներով, որոնք քաղաքացիները կտան իրենց օգտին։

Նախկինում իրենց գրանցման փաստաթղթերը ներկայացրել էին նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Շնորհապետական» կուսակցությունը, «Հզոր Հայաստան» դաշինքը, «Բոլորի դեմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը և «Միասնության թևեր» կուսակցությունը։

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը լրանում է այսօր ժամը 18.00-ին: