Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ ականավոր մտավորական՝ Վանում ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով։ Դրան հաջորդեց եւս 600 ազդեցիկ հայերի ձերբակալությունը, որոնք բոլորը աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։

1892-1923 թվականները Օսմանյան կայսրության Աբդուլհամիդյան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունները՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի եւ մյուս իթթիհատականների գլխավորությամբ, այնուհետեւ Մուստաֆա Քեմալի իշխանությունը Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը ենթարկեցին զանգվածային արտաքսման եւ ոչնչացման:

1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:

Գրեթե 1,5 մլն մարդ բնաջնջվեց 1915-23 թվականներին: Կես միլիոնից ավելի հայեր ցրվեցին աշխարհով մեկ՝ ձեւավորելով հայկական Սփյուռքը։ Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ ժողովրդից, իսկ հայերը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվեցին հազարավոր պատմական եւ ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ, ձեռագրեր, պղծվեցին սրբավայրերը: Հրկիզվեցին եւ կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր:

«Հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումն առաջին անգամ կիրառվել է Հայերի ցեղասպանությունը դատապարտելու առիթով, երբ Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմող Անգլիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան 1915թ․ մայիսի 24-ին ընդունած համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել հայերի սպանդը, խոստանալով գտնել ու պատժել աննախադեպ ոճրի բոլոր կազմակերպիչներին։ Ցեղասպանություն եզրույթը Ռաֆայել Լեմկինը ձեւակերպել է հիմք ընդունելով Հայկական ջարդերը։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիան, Վատիկանը, ԱՄՆ-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ:

Ավելի քան 50 տարի այս օրը առավոտից մինչեւ ուշ գիշեր չի դադարում մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված նահատակների հիշատակին։

Հետևեք մեզ՝ այստեղ