«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
Եղբայրներ և քույրեր, սիրելի հայեր՜
Հայ ժողովուրդը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հիշում ու խնկարկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այս օրը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը։
Երախտիքի խոսք եմ ցանկանում հղել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:
Չնայած այդ հանգամանքին, Արևմուտքը, ինչպես 111 տարի առաջ, այնպես էլ հիմա աչք է փակում Արցախում իրականացված նեոօսմանյան ցեղասպանության փաստերի վրա։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, ստիպված լքել են իրենց հայրական տները։
Անցած տարիների ընթացքում Արցախում պարբերաբար ավերվում և ոչնչացվում են հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը ավելի քան մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը Օսմանյան կայսրությունում։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման նպատակային գործընթաց, որը Հայաստանի մարիոնետային և դավաճան վարչախմբի քար լռության պայմաններում միտված է վերջնականապես ոչնչացնելու հայկական պատմական հիշողությունը, մշակույթը և հոգևոր ներկայությունը Արցախում։ Ոչնչացվում են ոչ միայն շինությունները, այլև ժողովրդի ինքնությունը, նրա անցյալը և ապագայի իրավունքը։
Այսօր, գլուխ խոնարհելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և խաղաղ ապրելու ձգտման հիմքում պետք է ընկած լինի այնքան բաղձալի միասնականությունը: Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին։
Ցեղասպանության զոհերի հիշատակումը քաղաքական ակցիա չէ։
Մոռացության մատնելով թուրք-օսմանյան և կովկասյան թաթարների բռնակալության անմեղ զոհերին, ինչին համառորեն ձգտում են մեր ագրեսիվ հարևանները, մենք ինքներս մեզ կզրկենք ոչ միայն պատմական հիշողությունից, այլև Հայրենիքից։
Ցեղասպանության մեղավորներն ու դրան աջակցողները անխուսափելիորեն պատժվելու են։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից