Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Երկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը

Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդը սպասում է ԱՄՆ նախագահի ուղերձին Հայոց ցեղասպանության կապակցությամբ։ Այս տարի ևս նախագահ Դոնալդ Թրամփը իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը անվանել է Մեծ եղեռն։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», - նշված է Թրամփի ուղերձում:

Թրամփը որևէ կերպ չի դատապարտել Թուրքիային, փոխարենը խոսել էՀայաստանի հետ հարաբերություններից, իր ստեղծած խաղաղության խորհրդից, նշել, թե կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը։ Միացյալ Նահանգները թե նախագահի, թե Կոնգրեսի զույգ պալատների մակարդակով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թ․ից սկսած իր ապրիլ 24-յան ուղերձներում գործածում էր հենց «Հայոց ցեղասպանության» տերմինը։ Թրամփը, գալով իշխանության, արդեն 2-րդ տարին է՝ կրկին չի օգտագործում այդ բառը, և սա ամբողջությամբ հ բնութագրում է ԱՄՆ իրական քաղաքականությունը։

Մի ուղերձ էլ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է տարածել՝ շեշտելով Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև՝ XX դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգայնականությունը և այլատյացությունը»,- նշել է նա։

ՌԴ նախագահը, հստակ դատապարտելով Ցեղասպանությունը, հայտնել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում միշտ եղել է անփոփոխ։

ԱՄՆ և Ռուսաստանի ղեկավարների ուղերձները բնութագրում են հենց իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ու մինչ Հայաստանի իշխանությունները ձգտում են հեռանալ Ռուսաստանից՝ ուղղություն վերցնելով դեպի Արևմուտք, նույն այդ Արևմուտքը ամենևին էլ շահագրգռված չէ հարգելու հայ ժողովրդի ողբերգությունը։