Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։ Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը չէ:
Նախ՝ ակնհայտ է ընտրողական մոտեցումը։ Ադրբեջանը շտապում է դատապարտել մասնավոր անձանց գործողությունը այլ երկրի մայրաքաղաքում, այն դեպքում, երբ պետական մակարդակով վանդալիզմի ակտ է իրականացնում՝ ոչնչացնելով Ստեփանակերտի Մայր տաճարը:
Երկրորդ, Բաքուն արձագանքում է ոչ թե իր, այլ Թուրքիայի պետական խորհրդանիշի այրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել Հայաստանի ներքին օրակարգի վրա՝ ձևավորելով «թույլատրելիի սահմանները»։
Սա, ըստ էության, Բաքվի քաղաքական ուղերձն է՝ ուղղված ինչպես հանրությանը, այնպես էլ պետական ինստիտուտներին՝ փորձելով ազդել Հայաստանի ներքին հարաբերությունների և որոշումների վրա։ Ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրությունը փոխելու պահանջը:
Բաքվի այս արձագանքը կապված չէ միայն դրոշի այրման հետ։ Այն մաս է կազմում ավելի լայն ռազմավարության՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, նրա ներքին օրակարգը ձևավորելու և «հաղթողի» դիրքից թելադրելու, թե ինչ է «թույլատրելի»»,-գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից