Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբ

«Երևանի պետական համալսարան»-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացվեց «Ուսուցչական առաջնորդություն» և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրերի երրորդ սերնդի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Միջոցառումը միավորել էր դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների և կրթության ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդկանց՝ նշելու կարևոր մի հանգրվան, որը ոչ միայն ավարտ է, այլև նոր սկզբի ազդարարում։

Իր ուղերձում, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի կողմից ծրագրի համակարգող Աննա Խաչիյանը, նշեց որ այս նախաձեռնությունը ձևավորվել է որպես պատասխան կրթական համակարգի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին, որոնք դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն։ Խոսքը վերաբերում է կրթական անհավասարությանը, ֆունկցիոնալ անգրագիտությանը, համայնքների միջև զարգացման տարբերություններին և ուսուցչական ռեսուրսների պակասին։

Այս խնդիրների համատեքստում ծրագրի ստեղծումը դարձել է կարևոր քայլ՝ համակարգային փոփոխությունների ուղղությամբ։ Համագործակցությունը միտված է ոչ միայն խնդիրների արձանագրմանը, այլև դրանց լուծմանն ուղղված գործնական մոտեցումների մշակմանը։ Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում, «ճգնաժամ» հասկացությունն ինքնին ենթադրում է կշռադատում և որոշումների կայացում, և հենց այդ գաղափարով առաջնորդվելով են գործընկեր կառույցները ձևավորել այս կրթական ծրագիրը։

Այսօր արդեն ծրագիրն ունի շուրջ 70 շրջանավարտ և 24 գործող ուսանող։ Այն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը՝ ունենալով անմիջական ազդեցություն շուրջ 8000 աշակերտի վրա։ Հատկանշական է նաև, որ շրջանավարտների շուրջ 90 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը և կրթության որակի բարձրացմանը։

Ծրագիրը հիմնված է կրթական հավասարության, արդարության և համայնքային զարգացման գաղափարների վրա։ Սկզբնական շրջանում այն նախատեսված էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի երկամյա ուսուցչական ծրագրի ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն հետագայում այն հասանելի դարձավ նաև արտաքին դիմորդների համար՝ դառնալով ավելի ընդգրկուն և հասանելի տարբեր մասնագետների համար։ Այս փոփոխությունը նպաստեց ծրագրի զարգացմանը՝ ներգրավելով նոր գաղափարներ և փորձառություններ։

Վերջին տարիների տվյալները ևս վկայում են ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին․միայն նախորդ տարում գրանցվել է շուրջ 500 դիմում, որոնցից ընտրվել են լավագույն թեկնածուները։ Հեռակա և հեռավար ուսուցման ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում աշխատող մասնագետներին ստանալ որակյալ կրթություն՝ չկտրվելով իրենց գործունեությունից։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև կարևոր մտքեր կրթության էության մասին։ Նշվեց, որ ժամանակակից կրթությունը պետք է խթանի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև դրա ստեղծումը։ Այս գաղափարը համահունչ է կրթության տեսության նշանավոր ներկայացուցիչների մոտեցումներին, ինչպիսիք են Վիլհելմ ֆոն Հումբոլդտը և Նոամ Չոմսկին, որոնք կարևորում են ինքնուրույն մտածելու և բացահայտելու կարողությունը։

Հատուկ ընդգծվեց նաև, որ կրթական գործընթացը պետք է դիտարկել որպես համաստեղծման հարթակ, որտեղ սովորող են բոլորը՝ թե՛ ուսուցիչը, թե՛ ուսանողը կամ աշակերտը։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ արագ զարգացող տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նոր պահանջներ են առաջադրում կրթության նկատմամբ։

Շրջանավարտներին ուղղված ուղերձում կարևորվեց նրանց դերը համակարգային փոփոխությունների իրականացման գործում։ Նրանց կոչ արվեց մշտապես վերաիմաստավորել կրթության նպատակը և իրենց գործունեությամբ նպաստել ավելի արդար, արդյունավետ և արժեքահեն կրթական համակարգի ձևավորմանը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթության ոլորտում փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ ջանքերով։ Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված են, որ հավաքական պատասխանատվության շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել առկա ճգնաժամերը, այլև ստեղծել նոր, օրինակելի կրթական մոդել՝ կիրառելի Հայաստանում և դրանից դուրս։

Միջոցառումն ավարտվեց շնորհավորանքներով և մաղթանքներով՝ ուղղված շրջանավարտներին, ովքեր արդեն իսկ ստանձնել են կրթական ոլորտում առաջնորդության պատասխանատվությունը։ Նրանց՝ այս նոր սերնդի ուսուցիչներին անհրաժեշտ է քաջություն, ստեղծարարություն և հաստատակամություն, որպեսզի շարունակեն իրենց ճանապարհը և ձևավորեն ապագայի կրթությունը։