Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա

Ֆրանսիայում գիտնականները արձանագրել են անսպասելի էկոլոգիական փոփոխություններ 20 արևային էլեկտրակայանների շուրջ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արևային էներգետիկայի օբյեկտները ազդում են ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլև հողի վիճակի, բուսականության և կենսաբազմազանության վրա։ Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Environmental Management ամսագրում, անցկացվել է երկրի երկու հարավային շրջաններում։ Մասնագետները ուսումնասիրել են արևային մարտկոցների ազդեցությունը հողի մեզոֆաունայի (միջին չափի կենդանական աշխարհի), հողի «շնչառության» և բույսերի աճի վրա։

Ըստ հետազոտության տվյալների՝ արևային վահանակների ստվերը ստեղծում է ավելի կայուն միկրոկլիմա՝ նվազեցնելով հողի գերտաքացումը և նպաստելով հողային գործընթացների ակտիվացմանը։ Արդյունքում ուժեղանում է այսպես կոչված հողային շնչառությունը՝ հողի և մթնոլորտի միջև ածխաթթու գազի փոխանակման գործընթացը։ Գիտնականները նաև արձանագրել են, որ արևային էլեկտրակայանների տարածքներում և դրանց շուրջ նկատվում է բույսերի ավելի ինտենսիվ աճ՝ համեմատած ստուգիչ տեղամասերի հետ։ Բացի այդ, նկատվում է կենդանիների որոշ տեսակների թվաքանակի աճ, ներառյալ հազվագյուտ և անհետացող տեսակները, որոնք այստեղ գտնում են բնակության ավելի բարենպաստ պայմաններ։

Հետազոտողները ընդգծում են, որ արևային էլեկտրակայանները կարող են ոչ միայն նվազեցնել ածխածնի արտանետումները, այլև տեղային մակարդակում բարելավել էկոհամակարգերի վիճակը՝ պայմաններ ստեղծելով կենսաբազմազանության վերականգնման համար։ Ավելի վաղ գիտնականները հայտնել էին նաև էկոլոգիական շինարարական նյութերի մշակումների մասին, որոնք ընդունակ են կլանել ածխաթթու գազը և նվազեցնել ծանրաբեռնվածությունը շրջակա միջավայրի վրա։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]