Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս նիստեր չի գումարել։ Ըստ Արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Խորհրդի անդամ, «սորոսական» Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Սովորաբար խորհուրդը նիստեր գումարում է մեկշաբաթյա պարբերականությամբ, բայց մեկ ամիս վերցրած դադարը լուրջ կասկածների և մտահոգությունների տեղիք է տալիս։ Մեր տեղեկություններով, թեպետ նախարարությունը չի նշում, բայց ապրիլի 1-ից հետո ևս մեկ նիստ է տեղի ունեցել, որը, սակայն, ավարտվել է սկանդալով, և դրանից հետո Գալյանը չի ցանկանում շարունակել այս խորհրդի աշխատանքները՝ նոր Սահմանադրության մշակումն ամբողջությամբ իրականացնելով նախարարության փորձագետների միջոցով։

Ըստ մեր աղբյուրի՝ խորհրդի մաս կազմող 2 անձինք, որոնք արևմտյան ֆինանսավորման կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ Իոաննիսյանն ու Սաքունցը, դժգոհել են գործող իշխանությունների վարքից Սահմանադրության վերաբերյալ, նշել են, որ Փաշինյանն ու Գալյանը հայտարարում են, թե Սահմանադրության տեքստը պատրաստ է և կարող են արդեն քննարկել ՔՊ վարչության և խմբակցության հետ, բայց որևէ ամբողջական տեքստ իրենք այդպես էլ չեն տեսել։ Փորձել են պարզաբանումներ ստանալ Գալյանից, բայց վերջինս աղմկել, բղավել և լքել է նիստերի դահլիճը՝ այդպես էլ որևէ ողջամիտ բացատրություն չներկայացնելով։

Ըստ մեր աղբյուրի՝ Սաքունցն ու Իոաննիսյանը դեռևս 1-2 շաբաթ կսպասեն՝ աղմուկ բարձրացնելու և հասարակությանը տեղեկացնելու, թե ինչ է կատարվում սահմանադրական փոփոխությունների շուրջ։

Աննա Մարգարյան