Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է

Չորս տարի առաջ, ապրիլի 26-ին, տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն, որը հավերժ ընկած է լինելու Փաշինյանի և նրա թիմի խղճին։ Երիտասարդ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, հետիոտնի համար նախատեսված անցումով էր անցնում, երբ Փաշինյանի ավտոշարասյունը, ահռելի արագությամբ անցնելով, նրան վրաերթի ենթարկեց։ Փաշինյանի շարասյունը դրանից հետո շարունակեց ընթացքը, կանգ չառավ։

Արդյունքում, կինն ու նրա պտուղը մահացան։ 4 տարի անց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Մեղադրյալի աթոռին միայն վարորդն է, ով նույնպես ազատության մեջ է։ Արդեն 4 տարի շարունակ փաստաբանները շարունակում են բողոքներ ներկայացնել տարբեր դատական ատյաններ, վստահ են, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա, գործը պարզապես կարճվի։

Ինքը՝ Փաշինյանն ու նրա թիմակիցներն էլ Սոնա Մնացականյանի մահվան կապակցությամբ հանդես են գալիս միայն հերթապահ հայտարարությամբ, նյարդայնանում, փորձում մանիպուլացնել, խուսափել, հիշում «նախկիններին», նախկինների օրոք տեղի ունեցած դեպքերը։ Սակայն ակնհայտ է, որ երիտասարդ կնոջ մահը անդառնալիորեն մնալու է գործող իշխանությունների խղճին, իսկ որ այս իշխանություններն ամենևին էլ խիղճ և պատիվ չունեն, որևէ մեկը չի էլ կասկածում արդեն վաղուց։ Եվ փաստ է, որ եթե փաշինյանական իշխանությունը շարունակի կառավարել Հայաստանում, ապա նոր Սոնա Մնացականյաններ են մահանալու՝ լինի վթարից կամ այլ ողբերգություններից։

Տաթևիկ Բադալյան