Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացել են «Գերնիկա» մրցանակ՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ադրբեջանի նախագահը մրցանակի ստացման կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար։

«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում։ Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան»,– նշել է նա։

Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։ «Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ, չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում»,– շեշտել է Ալիևը։

Միջոցառումները, որ նշում է Ադրբեջանի նախագահը, վերաբերում են, այսպես կոչված, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանը, որի շրջանակներում քաղհասարակության ներկայացուցիչների խմբերը փոխադարձ այցեր են իրականացնում։ Այս այցերն ինքնին ծիծաղելի են․ Ադրբեջանում քաղհասարակություն, որպես այդպիսին, գոյություն չունի, անկախ գործիչները վաղուց բանտում են, իսկ հայկական կողմի հետ հանդիպումներ ունենում են Ալիևի աշխատակազմի ենթակաները։ Հայկական կողմից էլ արևմտյան ֆինանսավորմամբ որոշ խմբեր են, իսկ իրական քաղհասարակության ներկայացուցիչները հրաժարվում են նման հանդիպումների մասնակցելուց՝ գիտակցելով, որ դրանք ծառայում են միայն ադրբեջանական նարատիվների տարածմանը։

Սոնա Գալստյան