Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր «իրադարձություններ» են տեղի ունենում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Եթե դիտարկելու լինենք խոշորների մեջ ամենախոշորների հիսնյակը, ապա հատկապես այստեղ կան էական «վայրիվերումներ»:

Մինչ դրանց անդրադառնալը, սակայն, նշենք, որ 2025 թ. հունվար-մարտ ամիսների հարկատուների ցանկում դարձյալ տոկոսային հարաբերությամբ գերակշռում են ներմուծող ու առևտրով զբաղվող կազմակերպությունները. նրանց թիվը 14-ն է: Հաջորդը բանկերն են. եթե 2025 թ. տարեկան ցուցանիշներով հիսնյակում 8 բանկ էր, ապա այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով՝ 6 («Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա» բանկ, «Էվոկա» բանկ, «Ինեկոբանկ», «Ֆասթ» բանկ): Այ, այստեղ արդեն գործ ունենք հիմնական տեղաշարժերից մեկի հետ: Հիսնյակում է հայտնվել «Ֆասթ» բանկը՝ արձանագրելով ամենամեծ «թռիչքներից» մեկը. եթե 2025 թ. առաջին եռամսյակում այս բանկը 93-րդն էր, իսկ 2025 թ. տարեկան ցուցանիշներով 75-րդը, ապա այս անգամ արդեն այն 48-րդ տեղում է:

Քանակական առումով նվազում կա նաև արտադրողների ցանկում (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը հաշվարկում ենք առանձին): Եթե 2025 թ. տարեկան արդյունքներով լավագույն հիսնյակում գոնե 10 արտադրող կար, ապա այս տարվա առաջին եռամսյակում նրանց թիվը 7-ն է: Այստեղ էլ ուշագրավ է «Ջերմուկ գրուպի» կտրուկ անկումը. այս ընկերությունը 2025 թ. առաջին եռամսյակում 15-րդն էր, 2025 թ. տարեկան ցուցանիշներով 36-րդն էր, իսկ հիմա արդեն մեկ տարվա ընթացքում փաստացի իջել է 80 հորիզոնականով և հայտնվել 95րդ տեղում:

Ինչ վերաբերում է կոնկրետ սննդամթերքի արդյունաբերությանը, ապա հիսնյակում երկու ընկերություն է, իսկ եթե հաշվի ենք առնում նաև ջրեղենի և խմիչքների արտադրությունը, ապա՝ երեք:

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի սննդի արդյունաբերության ընդգծված առաջատարը «Աթենք» մսամթերքի գործարանն է, որը տարիներ շարունակ եղել է իր ոլորտի առաջատարը, իսկ հիմա փաստացի նաև գլխավորում է ընդհանրապես սննդամթերքի արդյունաբերության ցանկը: «Աթենքը» 1000 խոշոր հարկատուների ցանկում 27-րդն է: 34-րդ հորիզոնականում «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն է, 43-րդ հորիզոնականում՝ «Գրանդ Քենդին», որոնք ևս մշտապես խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում են լինում: Ի դեպ, հավելենք, որ 50 խոշոր հարկատուների մեջ ծխախոտի արտադրությամբ զբաղվող միանգամից 3 ընկերություն կա:

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ինչի մասին նշեցինք վերևում, ապա այս ոլորտի հինգ կազմակերպություն է լավագույն հիսնյակում: Այստեղ էլ, ինչպես միշտ, ընդգծված առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը նաև Հայաստանի տնտեսության հիմնական հենասյուներից մեկն է և մշտապես լավագույն եռյակում է:

Հավելենք նաև, որ հիսնյակում են, այսպես կոչված, «կոմունալ» ոլորտի ընկերությունները («Գազպրոմ Արմենիա, ՀԷՑ, «Վեոլիա ջուր»), ինչպես նաև կապի օպերատորները («Վիվա Արմենիա», «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա»): Հիսնյակը եզրափակում է «Դոմուս» ընկերությունը, որը խոշոր հարկատուների առաջին հիսնյակում է եղել նաև անցած տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում