Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակների, որոնք չեն եղել Սառը պատերազմից ի վեր, ուստի անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի արդյունավետությունը: Այս մասին X-ում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք, և խաղաղության ու անվտանգության հիմքում ընկած բազմակողմ մեխանիզմները գտնվում են հսկայական ճնշման տակ։ Այսօրվա միջուկային ոլորտում մենք բախվում ենք անկայուն առճակատման՝ ավելի մեծ թվով մասնակիցներով, մեծ ռիսկերով և պակաս հստակությամբ»,- գրել է նա։

Գրոսին հավելել է, որ միջուկային զենքի տարածման կանխումը բխում է ընդհանուր շահերից, իսկ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը դրա համար ամենահզոր բազմակողմ գործիքն է։ Ջանքերի հիմքում, նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը, ընկած է երաշխիքների ռեժիմը, որը թույլ չի տալիս միջուկային նյութերի փոխանցումը խաղաղ օգտագործումից ռազմականի։ Միևնույն ժամանակ, միջուկային գիտությունն ու տեխնոլոգիաները, ըստ Գրոսիի, մեծ օգուտ են բերում և պետք է ավելի լայնորեն տարածվեն։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ միջուկային հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Ֆրանսիայի կողմից միջուկային զինանոցների կրճատման և լիակատար վերացման հնարավորությունը չափազանց ցածր է։ նա նշել էր, որ միջուկային զենքից հրաժարվելու համար անհրաժեշտ է բարենպաստ ռազմաքաղաքական կլիմա։ Սակայն միջազգային իրադրության աճող ապակայունացման և լարվածության աճի պայմաններում նման հնարավորությունը չնչին է։

Մոսկվան միևնույն ժամանակ մտավախություն ունի, որ արևմտյան ոչ միջուկային այն երկրների թվի ավելացումը, որոնց տարածքում տեղակայվում է այլ պետությունների միջուկային զենք, կարող է ձնահյուսի բնույթ ստանալ։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը հիմնարար բազմակողմ փաստաթուղթ է միջազգային անվտանգության համակարգում, որի խնդիրն է կանխել միջուկային զենքի տարածումն աշխարհում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1970 թվականին, իսկ 1995-ից կրում է անժամկետ բնույթ։ 2026 թվականի դրությամբ դրան մասնակցում է 191 երկիր։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը սահմանել է երեք հիմնական սկզբունք՝ միջուկային զենքի չտարածում, միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործում և զինաթափում։

Հետևեք մեզ՝ այստեղ