Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակտիվությունը շարունակում է մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում՝ ակնհայտորեն լարվածություն առաջացնելով գործող իշխանության համար։ Քաղաքական դաշտում ձևավորվող տրամադրությունները ցույց են տալիս, որ այս ուժը աստիճանաբար ընդլայնում է իր ընտրազանգվածը՝ առաջարկելով այլընտրանքային օրակարգ և գրավելով այն քաղաքացիներին, ովքեր փոփոխության ակնկալիք ունեն։

Կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ իրենց ծրագրերից մեկը 300 հազար աշխատատեղի ստեղծումն է՝ ընդգծելով, որ դա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն ունի երկրի համար։ «Մենք 300 հազար աշխատատեղ կստեղծենք և մեկը կթողնենք Փաշինյանի համար՝ թմբուկ խփելը»,- հայտարարել է Կարապետյանը՝ իր խոսքում նաև անդրադառնալով տարածաշրջանային վտանգներին։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման ծրագրի քննարկումները կարող են լուրջ սպառնալիքներ առաջացնել՝ ընդհուպ մինչև տարածքային և ժողովրդագրական հավասարակշռության խախտում։

«Բայց անհանգստանալ պետք չէ, մենք ի հակակշիռ դրա կստեղծենք 300 հազար աշխատատեղ հայերի համար, մեկն էլ կթողնենք Փաշինյանի համար՝ թմբուկ խփելը»,- նշել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ իրենց քաղաքական օրակարգը միտված է երկրի ներսում կայունության և զարգացման ապահովմանը։

Նա նաև անդրադարձել է ընդդիմադիր դաշտում հնչող այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ընտրություններից հետո աջակցություն կցուցաբերվի առավելագույն ձայներ հավաքած ուժին։

Կարապետյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի նման դիրքորոշումը լիովին տեղավորվում է միջազգային ընդունված քաղաքական տրամաբանության մեջ։ «Քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը լինելու ենք մենք, ուստի շուտով նրանք հնարավորություն կստանան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,- հավելել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ իրեն ոգևորում է հանրային տրամադրությունների փոփոխությունը և հասարակության ակտիվացումը։ «Հիմա ինձ ոգևորում է այն, որ մենք աստիճանաբար արթնացնում ենք հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոգևորված է, ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործընթացների ֆոնին շարունակվում են տեղեկություններ շրջանառվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող ճնշումների և ձերբակալությունների մասին։ Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ նման մեթոդները դեռևս չեն հասնում իրենց ակնկալվող արդյունքին։ Ընդհակառակը՝ դրանք հաճախ ունենում են հակառակ ազդեցություն՝ նպաստելով քաղաքական ուժի շուրջ համախմբմանը և հանրային հետաքրքրության աճին։

Ընդհանուր առմամբ, ձևավորվող պատկերը ցույց է տալիս, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը մտնում է առավել սրված փուլ, որտեղ ոչ միայն ծրագրերն ու խոստումներն են որոշիչ, այլև հասարակության վստահությունը և փոփոխության պահանջը։