ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները, սահմանելով Իրանի ծովային շրջափակում, որն ուղեկցվում է առևտրային նավերի առգրավմամբ և անձնակազմերի կալանավորմամբ, փաստացի գործում է որպես ծովահեն և ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները սահմանել է այսպես կոչված ծովային շրջափակում և իրականացնում է հակաիրավական գործողություններ, որոնց թվում են միջազգային ջրերում իրանական առևտրային նավերի առգրավումը և դրանց անձնակազմերի ձերբակալումը. նման գործողությունները ծովահենություն են և պատանդառություն: ԱՄՆ-ը իրեն պահում է ծովահենի և ահաբեկչի պես՝ հարկադրանքի և ահաբեկման միջոցով ազդելով առևտրային նավերի վրա, ահաբեկելով դրանց անձնակազմերին, ապօրինաբար առգրավելով նավերը և կալանքի տակ վերցնելով անձնակազմի անդամներին», - ասել է նա լրագրողներին:
Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցում հիմնված են ծովային իրավունքով Իրանի իրավունքների ու պարտավորությունների և սեփական ազգային օրենքների ու նորմերի վրա։
«Ծովային փոխադրումների ցանկացած խախտման պատասխանատվությունը կրում են ագրեսորները՝ ԱՄՆ-ը և նրա կողմնակիցները։ Հակառակի մասին ցանկացած հայտարարություն անհիմն է»,- եզրափակել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...