Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ
Գործող իշխանությունների վերջին շրջանի քաղաքականությունը միտված է ընդամենը մեկ բանի՝ ամեն գնով տպավորություն ստեղծել, թե ընդդիմադիր ուժերը, հատկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ընտրակեղծարարներ են, կաշառք են բաժանում, հակաօրինական գործունեությամբ են զբաղվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին։ «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
Ավելի ուշ իրավապահ կառույցը հրապարակեց գաղտնալսումներ, որտեղ ենթադրաբար Արթուր Ավանեսյանը Արցախի բարբառով խոսող տղամարդուն պատմում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի թիմում է, որ ընդդիմադիրների՝ իշխանության գալուց հետո լավ է լինելու, խոսում է ինչ-որ միջոցառմանը ներկայանալու կարևորության մասին։ Ձայնագրության մեջ սովորական նախընտրական խոստումներ են, որ ամեն ինչ լավ է լինելու, իշխանափոխությունից հետո մարդիկ աշխատանք ունենան և այլն, և այլն, գումարի տրամադրվելու մասին որևէ բառ չկա։ Ավելին, անձամբ Կանդազն էլ որևէ մեկին չի խոստանում առձեռն ինչ-որ ծառայություն մատուցել կամ ընտրակաշառք տալ։ Սա, սակայն, բոլորովին չի կաշկանդել դատարանին և քննչական մարմիններին քրեական գործ հարուցել, աղմուկ բարձրացնել, թե լեգենդար հետախույզը ընտրակաշառք է բաժանում։
Ըստ էության, գործող իշխանության մարտավարությունը մեկն է՝ մինչև ընտրություններին կուսակցությունների գրանցման փուլը տպավորություն ստեղծել, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի թիմը ընտրակաշառք է բաժանում, դրա հիման վրա, օրենքին հղում անելով, կասեցնել այդ կուսակցության գրանցումը ընտրություններին։ Փաշինյանի համար թիվ մեկ նպատակը այժմ ոչ միայն հաղթելն է, այլ հաղթելը՝ սահմանադրական մեծամասնություն ստանալով։ Եվ նա հրաշալի հասկանում է, որ շարքից պետք է հանել գլխավոր ընդդիմադիր ուժին, որից հետո ընդդիմադիր ձայների լուրջ փոշիացում կարող է լինել, ուստի և այժմ ամեն ինչ անում է «Ուժեղ Հայաստանին» որպես ընտրակեղծարար ներկայացնելու համար։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից