ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների
Մայիսի սկզբին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության հետ միասին, վերածելու են հակառուսականության շքերթի։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե որ եվրոպական առաջնորդներն են ժամանելու Հայաստան։ Բայց մեզ հայտնի է դարձել, որ հակառուսական տրամադրություններով հայտնի բազմաթիվ գործիչների, այդ թվում՝ իրենց երկրներից արտաքսված ընդդիմադիրների են հրավիրելու, բավականին շքեղ ընդունելություն կազմակերպելու՝ այդ կերպ ցույց տալով իրենց վերաբերմունքը ոչ միայն Ռուսաստանի, այլև նրա դաշնակից Բելառուսի նկատմամբ։
Մեր տեղեկություններով, Հայաստան է այցելելու նաև բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, որը ոչ միայն հանդիպումներ է ունենալու տարբեր պաշտոնյաների ու արևմտամետ քաղաքական կուսակցությունների հետ, այլև նույնիսկ կարող է ելույթ ունենալ գագաթնաժողովին։ Սա, ըստ մեր աղբյուրի, հենց փաշինյանական իշխանության մարտավարությունն է։
Մինչ Ռուսաստանն ու Բելառուսը վերջին շրջանում փորձում են հարթել խնդիրները Հայաստանի հետ, ինքը՝ Լուկաշենկոն էլ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչների հետ խոսել է, որ պետք է բարելավել հարաբերությունները իրենց դաշնակից Հայաստանի հետ, փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է հայ-ռուսական և հայ-բելառուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելու՝ այդ կերպ դեպի Արևմուտք իր սլացքը արդարացնելու համար։
Թե ինչպիսի հետևանքներ կունենա Տիխանովսկայային Հայաստան հրավիրելը, բարդ է ասել, բայց և ակնհայտ է, որ Բելառուսը այս հարվածը չի ներելու, և պարբերաբար խնդիրներ են հարուցվելու Հայաստանի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից