Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին

Վերջերս Հայաստանը բախվել է զեղծարարների հոգեբանական ամենածանր սխեմաներից մեկի վերադարձի հետ։ Թեև այն ունի երկար տարիների պատմություն, «հարազատի վտանգի մեջ լինելու» լեգենդը մեր հանրապետությունում նոր ակտիվության գագաթնակետի է հասել՝ շահագործելով ամենազգայունը՝ սերը մտերիմների հանդեպ և նրանց կորստի վախը։

Խաբեության մեխանիզմը․ սցենար, որը խաղում է զոհի զգացմունքների հետ

Զեղծարարներն օգտագործում են Ձեր շոկային վիճակը։ Զանգը կարող է ստացվել թե՛ ֆիքսված, թե՛ բջջային հեռախոսին։ Զրուցակիցը ներկայանում է որպես բժիշկ, քննիչ կամ ոստիկանության աշխատակից և հայտնում է դժբախտ լուրը․ ձեր մտերիմ անձը ծանր ավտոտրանսպորտային պատահարի մասնակից է դարձել, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում կամ ձերբակալված է լուրջ իրավախախտման համար։

Ավելի իրական թվալու համար զեղծարարները հաճախ կրկնօրինակում են այդ հարազատի ձայնը՝ կողքից լսվում է լաց, խանգարող ազդանշաններ կամ դժվարությամբ հասկացվող օգնության կոչեր։ Դրանից հետո «պաշտոնական անձը» առաջարկում է լուծում․ օրինակ, շտապ մեծ կանխիկ գումար փոխանցել առաքիչին, կամ «գործի փակման համար» փոխանցում կատարել կամ էլ շտապ վիրահատման համար կատարել վճարում։ Այստեղ գլխավոր գործիքը ձեզ շտապեցնելն է։ Զոհին չեն թողնում անջատել զանգը՝ ստիպելով գործել պահի ազդեցության տակ։ 

Այս սխեման հատկապես վտանգավոր է տարեցների դեպքում։ Զեղծարարները արթնացնում են մեղքի զգացում՝ ստուգելու և մտածելու ժամանակ չտալով։

Իրավաբանական ծուղակ

Այս մեթոդի խորամանկությունը կայանում է գումարի փոխանցման տարբերակների մեջ։ Երբ գումարը կանխիկ փոխանցվում է առաքիչին կամ  ուղարկվում է անհայտ քարտի կամ էլ էլեկտրոնային դրամապանակի, հետվերադարձի իրավական մեխանիզմները գրեթե չեն մնում։ Բանկը չի կարող չեղարկել այն գործընթացը, որը կատարվել է հաշվի սեփականատիրոջ կողմից՝ հույզերի ազդեցության տակ, իսկ այս շղթայում ներգրավված «առաքիչները» հաճախ պարզապես անհետանում են առանց հետքերի։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Մտերիմներին օգնելու ձեր պատրաստակամությունը հիանալի որակական հատկանիշ է, որը չպետք է դառնա գործիք զեղծարարների ձեռքում։ Ձեզ և ձեր ընտանիքին պաշտպանելու համար անհրաժեշտ է հիշել․

  • Խուճապի մի՛ մատնվեք։ Դադար վերցրեք, շունչ քաշեք և ասեք․ «Ես կզանգահարեմ»։
  • Միանգամից ստուգե՛ք տեղեկատվությունը։ Ինքներդ զանգահարեք հարազատին, կամ եթե նա չի պատասխանում, կապվե՛ք այլ հարազատների հետ։
  • Ոչ մի գումար առաքիչներին։ Պետական մարմինների կամ հիվանդանոցների իրական աշխատակիցները երբեք չեն ուղարկի մարդկանց գումարի հետևից։ Սա օրենքի ուղղակի խախտում է և զեղծարարության ազդանշան։
  • Ստուգեք լեգենդը։ Տվեք ճշգրտող հարց, որին կողմնակի անձիք չեն կարող պատասխանել։ Զեղծարարը միանգամից կդադարեցնի խոսակցությունը։
  • Զանգեք ոստիկանություն։ Անգամ, եթե ժամանակին հասկացել եք, որ ձեզ խաբում են, անպայման տեղեկացրեք ոստիկանությանը։ Ձեր հայցը կօգնի բլոկավորել զեղծարարների հեռախոսահամարները և պաշտպանել նրանց, ովքեր կլինեն ոչ այնքան ուշադիր։

Հիշեք․ այս սխեման հիմնված է հանկարծակիության և վստահության չարաշահման վրա։ Ձեր գումարները կլինեն անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ չեք առաջարկել դրանք զեղծարարներին՝ հույզերի ազդեցության տակ։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ