Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք առաջին հանդիպման սպասելիքներով:
Իսպանացի մասնագետը բարձր է գնահատել մրցակցին, սակայն վստահություն է հայտնել, որ իր գլխավորած թիմն այժմ լավագույնն է Եվրոպայում։
«Բոլոր թիմերն էլ ձգտում են մրցաշրջանի եզրափակիչ հատվածին մոտենալ լավագույն մարզավիճակում։ Մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, բացառությամբ Կենտեն Նջանտուի։ Հենց Չեմպիոնների լիգայի կախարդանքն է մոտիվացնում խաղացողներին: Մենք շատ լավ դիրքում ենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Ուժերի դասավորվածության և մրցակիցների մասին
Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս մասնակիցներին՝ Էնրիկեն առանձնացրել է նաև «Արսենալին», սակայն շեշտել է փարիզյան ակումբի առավելությունը խաղային որակի հարցում․
«Սա լինելու է Եվրոպայի երկու լավագույն թիմերի հանդիպումը, թեև «Արսենալը» նույնպես անհավանական մրցաշրջան է անցկացնում։ Կայունության տեսանկյունից «Բավարիան» գուցե մի փոքր առաջ է մեզնից, քանի որ ընդամենը երկու պարտություն է կրել: Բայց եթե հաշվի առնենք մեր ցուցադրած ֆուտբոլի մակարդակը, ապա այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ։ Ես դեռ այն ժամանակ էլ էի դա ասում, երբ մենք նույնիսկ լավագույն ութնյակ դուրս չէինք եկել», — եզրափակել է Էրիկեն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...