Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Քարոզչական ստվերներն ու իրական վախերը

Փաշինյանը, ըստ քաղաքական դաշտում արձանագրվող զարգացումների, դիմում է ֆեյքային հարթակների, կեղծ լուրերի և սադրանքների՝ պայքարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ։ Վերջին օրերի աղմկահարույց օրինակներից մեկը ընտրությունները բոյկոտելու կոչ պարունակող թռուցիկն էր, որտեղ քննադատության էին ենթարկվում գրեթե բոլոր հիմնական թեկնածուները, բացառությամբ Սամվել Կարապետյանի։ Նման մեթոդների կիրառումը առավել քան խոսուն է և վկայում է ոչ թե վստահության, այլ խորացող անհանգստության մասին։

Իշխող ուժի կողմից կիրառվող այսպիսի գործիքակազմը ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը արդեն ընկալվում է որպես իրական և լուրջ մրցակից։

Կուսակցության առաջնորդի և նրա թիմի վարկաբեկման փորձերը ոչ միայն չեն թուլացնում այդ քաղաքական ուժը, այլ հակառակը՝ ընդգծում են նրա ազդեցության աճը։

Քաղաքական գործընթացների ընթացքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր անցնող օրով այդ ուժը ավելի կազմակերպված և համախմբված է դառնում՝ իր շուրջը միավորելով նոր գործընկերների և ներգրավելով նոր դեմքեր։

Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը միտված է ձևավորելու այնպիսի պատկեր, թե ընդդիմադիր ուժերը, հատկապես «Ուժեղ Հայաստանը», գործում են օրենքի սահմաններից դուրս։

Սակայն նման փորձերը բախվում են հանրային ընկալման պատին։ Վերջին տարիների ընթացքում հասարակությունը ձևավորել է սեփական գնահատականները և ավելի զգայուն է դարձել նման տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում իշխող ուժի մարտավարությունը պարզ է՝ մինչև ընտրությունները ձևավորել անվստահության մթնոլորտ ընդդիմության նկատմամբ և կասկածի տակ դնել նրա օրինականությունը։

Սակայն ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ այդ մոտեցումը չի տալիս սպասված արդյունքը։ Հակառակը՝ քաղաքական դաշտում ձևավորվում է մի միտում, որտեղ ընդդիմադիր ուժերը, մասնավորապես «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերը և որոշ ցուցիչներով առաջ անցնում գործող իշխանության վարկանիշից։

Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ պայքարը տեղափոխվել է ոչ միայն քաղաքական, այլ նաև տեղեկատվական դաշտ, որտեղ հաղթում է ոչ թե ամենաբարձր ձայնը, այլ առավել վստահելի ուղերձը։