ԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին
Որքան մոտենում է Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների ժամկետը, պարզ է դառնում, թե ովքեր են ժամանելու Հայաստան։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պետական այցից բացի, Հայաստան է ժամանելու նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Կանադայի վարչապետը կլինի առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից հետո որպես հյուր կմասնակցի այդ հավաքին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան է հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանի հետ հրավիրել են Մարկ Քարնիին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մայիսի 4-ին Երևան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով օրեր առաջ էր գտնվում Ադրբեջանում և բավականին լուրջ փաստաթղթեր էր ստորագրել այնտեղ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Զելենսկին Փաշինյանի հետ առանձին հանդիպում կարող է չունենալ, փաստաթղթեր չեն ստորագրվելու, սակայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հատկապես վերջին տարիներին դարձել է հակառուսական թիվ մեկ միջոցառումը, հրաշալի առիթ է հայ-ռուսական հարաբերությունները ևս փչացնելու համար։
Ուստի եվրոպական երկրներից բազմաթիվ մասնակիցներ և առաջնորդներ են ժամանելու, ինչպես նաև հայտնի հակառուս գործիչներ, որոնք փորձելու են այս գագաթնաժողովը Երևանում վերածել հակառուսականության ներկայացման։ Իսկ Հայաստանի իշխանություններն էլ, հրաշալի հասկանալով այս հանգամանքը, խաղում են Եվրամիության խաղը։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից