ԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն
ԱՄՆ Պետքարտուղարությունը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ շարքի թողարկում՝ նվիրված ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին, հայտնում է Fox News-ը:
Անձնագրի մակետի վրա, որի օրինակը հայտնվել է հեռուստաալիքի տրամադրության տակ, փաստաթղթի ներքին կողմում Թրամփի դիմանկարը շրջապատված է Անկախության հռչակագրի տեքստով և ԱՄՆ դրոշով։ Մյուս էջում պատկերված է ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» կտավը, որը պատկերում է Ամերիկայի հիմնադիր հայրերին։
Պետքարտուղարության ներկայացուցիչը Fox News-ին հայտնել է, որ նոր օրինակները հասանելի կլինեն «Ամերիկայի ցանկացած քաղաքացու», ով անձնագիր ստանալու հայտ կներկայացնի։ Ակնկալվում է, որ շարքի թողարկումը կհամընկնի հուլիսին երկրի 250-ամյակի հետ:
Fox News-ը նշում է, որ անձնագրերով այս ակցիան Թրամփի վարչակազմի «Ամերիկա 250» մասշտաբային տոնակատարության մի մասն է, որը ներառում է նաև National Mall-ի մոտ կայանալիք Գրան պրի մրցավազքը և UFC մարտը Սպիտակ տան մարգագետնում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...