Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2026 թ. ինդեքսը, որում այս տարի Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 34-րդ տեղից հայտնվելով 50-րդում։ 2024-ին Հայաստանը 43-րդ տեղում էր, անցած տարի զգալի առաջընթաց էր գրանցել՝ հայտնվելով 34-րդ տեղում, բայց մեկ տարում հետընթացը նշանակալի է։ Զեկույցը փաստում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն մնում է բևեռացված։

Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին առկա անվտանգային խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքորոշմամբ։ 2025-ի համեմատ դիրքերի զգալի անկում է գրանցվել բոլոր ոլորտներում։ Այսպես, 2025-ի համեմատ Հայաստանը հետընթաց է գրանցել քաղաքական ցուցանիշում՝ 33-ից հայտնվելով 57-րդ տեղում։ Տնտեսական ցուցանիշով՝ 48-ից 56-րդ տեղում է, օրենսդրական ցուցանիշն ամենախայտառակն է՝ 14-ից 45-րդ տեղ, սոցիալական ցուցանիշով՝ 36-ից 47-րդ տեղ։

Եվ անվտանգության ցուցանիշով՝ 26-ից 64-րդ տեղ։ Այս իրավիճակը առաջին հերթին ապտակ է հենց Փաշինյանի իշխանությանը, որը սիրում է անընդհատ կրկնել Հայաստանում մամուլի ազատության և այլ ազատությունների պահպանման, «ժողովրդավարության բաստիոն» լինելու նարատիվները, բայց միջազգային կառույցները նույնիսկ փաստում են, որ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում հաջողացրել է զգալի հետընթաց ապահովել սեփական երկրում։

Բնական է, որ այս ամենը լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, բայց դա, առանձնապես, Փաշինյանին կամ նրա իշխանությանը քիչ է հետաքրքրում։

Աննա Մարգարյան