Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեսիվ մտադրություն չունի: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինները» կրթական մարաթոնի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Եվրոպային, մենք որևէ ագրեսիվ մտադրություն չունենք։ Սակայն, այդուհանդերձ, այդ թափանիվը պտտվում է, արտադրվում է հսկայական քանակությամբ զենք, և Եվրոպայի գրեթե բոլոր առաջնորդները, այդ թվում՝ խոշորագույն երկրների, ասում են, թե՝ «մենք հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք հետ մղելու ագրեսիան, պատերազմն անխուսափելի է»։ Դուք հասկանում եք, թե ուր է տանում այդ ճանապարհը, որքան էլ տխուր հնչի»,- հայտարարել է նա:
Մեդվեդևը շեշտել է, որ եթե ամեն օր ասվի, թե պատերազմն անխուսափելի է, ապա այն կսկսվի։
«Առիթներն ու պատճառները կարող են բազմաթիվ լինել։ Ուստի այսօրվա քաղաքական գործիչների խնդիրն է, այնուամենայնիվ, ինչպես ժողովրդական լեզվով ասում են՝ սառչել, հանդարտվել և փորձել դուրս գալ կառուցողական խոսակցության»,- ասել է նա։
Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ Եվրոպայում ոմանք դա հասկանում են, իսկ ամերիկացիները դա շատ ավելի լավ են լսում հենց այն պատճառով, որ ամերիկացիներն ավելի պրագմատիկ են, քան եվրոպացիները։
«Իսկ Եվրոպան, ահա, այնպիսին է, ինչպիսին կա այսօր։ Ցավոք, ներկայիս իրավիճակը ես չեմ կարող համեմատել որևէ այլ բանի հետ, բացի Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմի՝ 1914 թվականի, և Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեի՝ 1939 թվականի հետ»,- փաստել է քաղաքական գործիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...