Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. Politico
Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի հնարավոր կրճատումը կարող է ձախողել մինչև տարեվերջ երկրում Tomahawk հրթիռների տեղակայման պլանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico-ին։
«Այս քայլը կարող է նաև ձախողել ամերիկյան միջնաժամկետ պաշտպանական պլանները, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է մինչև տարեվերջ Գերմանիայում տեղակայել հեռահար Tomahawk հրթիռներ։ Բեռլինը նույնպես հարցում էր ներկայացրել ԱՄՆ-ին Typhon ցամաքային արձակման կայանքների վերաբերյալ»,- գրում է հրատարակությունը։
Tomahawk-ների և հեռահար հարվածային այլ միջոցների տեղակայման շուրջ պայմանավորվածությունը ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև ձեռք էր բերվել 2025 թվականի հուլիսին։
Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զինվորականների թվի հնարավոր կրճատումը կարող է բախվել ինչպես լոգիստիկ, այնպես էլ քաղաքական խնդիրների, նշվում է հոդվածում։ Այսպես, Կոնգրեսի հանրապետականները կարող են դեմ արտահայտվել զորքերի կրճատմանը, ինչպես դա եղավ 2025 թվականին Ռումինիայից զինվորականների մի մասի դուրսբերման դեպքում։ Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը անցյալ տարվա դեկտեմբերին ընդունել է օրինագիծ, որը սահմանափակում է վարչակազմի հնարավորությունները Եվրոպայից զորքերի դուրսբերման հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը դիտարկում է Գերմանիայում տեղակայված կոնտինգենտի կրճատման հնարավորությունը։ Ամերիկյան առաջնորդը չէր հստակեցրել, թե ինչու կարող է վարչակազմը գնալ նման քայլի։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...