Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից
Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, որոնցից 17-ը՝ կուսակցություններ, թեպետ նախնական գնահատումներով, մասնակիցների թիվը շատ ավելին պետք է լիներ։ Մի շարք կուսակցություններ վերջին պահին պարզապես հրաժարվել են մասնակցել։ Տարօրինակ է, որ ընտրություններին այս անգամ չի մասնակցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին գլխավորած կուսակցությունը։
«Ազատական» կուսակցությունը մասնակցել էր 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ չափազանց քիչ ձայներ ստացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում Բաբայանն զբաղված է եղել բանակցություններ վարելով, այդ թվում՝ թե՛ հայաստանյան քաղաքական ուժերի հետ և թե՛ արցախյան տարբեր շրջանակների հետ՝ փորձելով առաջադրվել, այդ կերպ փոշիացնել արցախցիների ձայները, որպեսզի ընդդիմությունը հնարավորինս քիչ ձայներ ստանա։ Բայց Բաբայանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ընտրություններից՝ համապատասխան աջակցություն չստանալով Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը նեղացել է Սամվել Բաբայանից, որ վերջինս Վաղարշապատի ընտրություններում մասնակցում էր «Հայրենիք» կուսակցության հետ, և դրանից հետո գործող իշխանությունների ներկայացուցիչները իրենց շփումները Սամվել Բաբայանի և նրա թիմակիցների հետ պարզապես դադարեցրել են։
Բաբայանը մի քանի անգամ փորձել է հանդիպումներ ունենալ, բայց ապարդյուն։ Ուստի վերջում զգուշացրել է, թե որևէ կերպ չի աջակցելու գործող իշխանություններին և թողնելու է, որ արցախցիները ընտրեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում։
Մանե Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...