Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան

Այսօր մենք պետք է ներկայացնենք այնպիսի ծրագիր, որը շատ կարևոր է և հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս գիտենք, որ մենք աղքատ երկիր ենք և տառապում ենք վարկերի տակ։ Դրանից բացի այդ աղքատությունը տարածել ենք ամբողջ մեր ժողովրդի վրա։ Այս աղքատ հոգով կառավարությունը կարող էր օգտվել տարածաշրջանի խնդիրներից և լուծել այս հարցը գոնե ութ տարվա ընթացքում, բայց այս կառավարությունը դա փոխարինեց ավտոբուսների մեջ պարելով և հրապարակներում անհասկանալի համերգներով։

Բայց մենք շատ ուշադիր ենք լինելու այս հարցի նկատմամբ, ոչ թե պետական բյուջեն լցնելու ենք սեփական գրպանները, այլ ամեն ինչ անելու ենք, որ լցնենք մեր ժողովրդի գրպանները»։

Սամվել Կարապետյանը ներկայացրեց իրենց անելիք քայլերը. «Առաջին հերթին մենք քայլեր ունենք անելու վերացնելու ամոթալի ծայրահեղ աղքատությունը մեր երկրում։ Դուք պատկերացնու՞մ եք մեր երկրում կան սոված քնող երեխաներ։ Մեր շատ հայրենակիցներ ընտրություն չպետք է կատարել դեղ թե սնունդ գնելու մեջ։ Այս հարցերը ես համարում եմ իմ պատվի խնդիրը, մենք պետք է ամեն ինչ անենք շատ արագ այս հարցերին լուծում տանք։

Դրա համար ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք ներկայացնելու ենք մեր ժողովրդին, և ես վստահ եմ իմ ասած 24–ժամյա աշխատանքի ռեժիմով մենք կարող ենք կարճ ժամանակում ունենալ առանց աղքատության երկիր»,– ընդգծեց նա։

Այնուհետեւ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում աղքատության արդի վիճակը:

«2018-ից 2024 թվականների ընթացքում Տավուշի մարզում աղքատըությունը 25%-ից աճել է և դարձել է 39.9%։ Վայոց ձորի մարզում Ջերմուկի դեպքերից հետո 18%–ից դարձել է 30%։ Շիրակի մարզում աղքատությունը հասել է 43%-ի, որը ամենաաղքատ մարզն է։ Կոտայքի մարզում գների աճի հետևանքով աղքատությունը 22%-ից հասել է 24%-ի, Գեղարքունիքի մարզում 22%-ից հասել է 27%–ի և Արմավիրի մարզում 25%-ից հասել է 27%–ի։

Նույն ժամանակահատվածում հարևան երկրները երկու անգամ նվազեցրել են աղքատությունը։ Հայաստանում աղքատության նվազում միայն մայրաքաղաք Երևանում է և շրջակայքում։

Ինչպե՞ս ենք հաղթահարելու աղքատությունը Հայաստանում, ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու փոքր մասով պետությունը և մեծ մասով տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները։ Դրա արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ դեպքերում այսօր ամբողջ ընտանիքով ստանում են պետությունից ընդամենը 20-ից 30 հազար դրամ աջակցություն, 5–հոգանոց ընտանիքը, կստանա աղքատության հաղթահարման հիմնադրամից 150 հազար դրամ աջակցություն ամսական, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից»,– ընդգծեց նա։

Վերջում Սամվել Կարապետյանը նշեց. «Մեկ շաբաթ հետո մենք հայտարարելու ենք մեր հաջորդ շատ հետաքրքիր ծրագիրը, որի անելու հնարավորությունը վստահեցնում եմ մենակ ունենալու է մեր կառավարությունը»։