Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում
Հայաստանի անվտանգության խորհուրդը երեկ նիստ է անցկացրել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին, բացի Անվտանգության խորհրդի անդամներից, մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի իրավասության ընթացիկ հարցեր։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այլ հարցեր էլ են քննարկել՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Մասնավորապես, Փաշինյանին խիստ մտահոգում է ռուսական հեռուստաալիքների, տելեգրամյան և այլ ալիքների ակտիվությունը ընտրություններից առաջ։
Նա ԱԽ անդամ ուժայիններին հանձնարարել է ակտիվացնել քրեական վարույթների հարուցումն ու անխտիր ձերբակալել բոլորին, ովքեր վտանգ են սպառնում։ ԲՏԱ նախարարին էլ հանձնարարվել է ուշադիր լինել ռուսական ալիքներին, նաև սոցիալական ցանցերին, կանխել իրենց դեմ հակաքարոզչությունը, ակտիվ աշխատել Meta ընկերության հետ։
Վերջերս ամերիկյան երկու սենատորներ դիմել էին Մարկ Ցուկերբերգին՝ կոչ անելով հեռացնել ռուսական հետք ունեցող հազարավոր էջերը, որոնք իբր «հիբրիդային պատերազմ» են մղում ՀՀ իշխանությունների դեմ։ Եվ այս հանգամանքից օգտվելով էլ Փաշինյանը հանձնարարել է կազմել այդպիսի էջերի ցանկն ու ուղարկել Meta-ին՝ արգելափակելու համար։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից