Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը
Վաղուց Ադրբեջանի փաստաբանը դարձած հայաստանյան իշխանությունները պատրաստ են ամեն գնով արդարացնել Բաքվի բոլոր վայրագությունները։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն է կորցրել չափի զգացումը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը։ Փաշինյանի պատասխանը ցնցող է եղել։
«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության ներքո, և մենք գնում ենք, տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք՝ 2016 թվականին, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի»,- ասել է Փաշինյանը՝ արձագանքելով Ստեփանակերտում ավերված եկեղեցիների մասին հարցին։
«Օրինակ՝ այդ մզկիթի տարածքի հետ կապված Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են` գիտե՞ք ինչ, այս հողերը մերն են եղել, և այսպես շարունակ։ Մենք ի՞նչ պետք է անենք, այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում։ Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք՝ պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կատեգորիաներով անցնող հուշարձան է, և էլի ուզում եմ ասել՝ եկեք չմոռանանք, կոնկրետ Արծվաշենի օրինակով, որովհետև կարող է այդ պահին պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, մենք ի՞նչ ենք անելու»,- հայտարարել է նա՝ վերստին կրկնելով՝ պետք է որոշում կայացնել՝ գնում ենք կոնֆլիկտի՞։
Այսկերպ նա ոչ միայն արդարացնում է ադրբեջանցիների ջարդարարությունը, այլև փորձում համոզել, որ հայ ժողովուրդն էլ ոչնչով չի տարբերվում այդ հարցում։ Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր ու սեփական ժողովրդի նվաստացում։ Եվ եթե այսքանից հետո ՀՀ քաղաքացիները կրկին ձայն տան ազգադավ այս իշխանությանը, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը ճիշտ էր։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...