Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ և հիմնված է վստահության վրա, նշվել է կողմերի միջև մշտական շփումների նշանակությունը։ Քննարկվել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը, ընդգծվել է Ադրբեջանի կողմից դրան աջակցելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Բաքուն միշտ հավատարիմ է մնում հումանիտար սկզբունքներին, այդ թվում՝ Իրանում ռազմական գործողությունների ժամանակ հումանիտար օգնություն է ցուցաբերել այդ երկրին։ Նա նաև տեղեկացրել է ԿԽՄԿ նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...