Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին»

«GALLUP International Association»-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք, մեղմ ասած, հուսահատության կարող են հասցնել իշխող ուժին։ Ըստ հարցման արդյունքների՝ ՔՊ-ին ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, «Ուժեղ Հայաստանին»՝ 14.1%-ը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 8.2%-ը, ԲՀԿ-ին՝ 7,5%-ը, «Միասնության թևերի» օգտին կքվեարկի 4.2%-ը, «Դեմոկրատիա, օրենք կարգապահություն» կուսակցության օգտին՝ 3.1%-ը։ «Լուսավոր Հայաստանին» իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2․7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝ 2․3%-ը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝ 1․9%-ը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1․7%-ը, իսկ Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությանը՝ 1․1%-ը։ Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով 1-ից ցածր միավորներ են ստացել։

Ըստ հարցման՝ ընդդիմադիր չորս ուժեր կարող են անցնել խորհրդարան՝ փաստացի ԱԺ-ում միավորվելով և իշխանազրկելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Սա բնավ չի բխում գործող իշխանությունների շահերից, որոնք ամեն ինչ անում են ընդդիմադիր ուժերից ոմանց խորհրդարանից դուրս թողնելու համար։ Չի բացառվում, որ այս հարցման արդյունքներով ՔՊ-ում որոշեն գործի դնել, այսպես կոչված, «մոլդովական սցենարը» և մեկ կամ մի քանի ընդդիմադիր ուժերի մասնակցությունն արգելեն։

Այս դեպքում էլ մեկ այլ վտանգ է առաջանում։ Հարցվածների 36.6 տոկոսը նշել է, որ միանշանակ այո կմասնակցեն փողոցային պայքարին, իսկ 9.9 տոկոսը նշել է՝ ավելի շուտ այո, այսինքն՝ գրեթե 45 տոկոսը պատրաստ կլինի փողոցային պայքարին։ 10.2 տոկոսն ավելի շուտ չի մասնակցի, իսկ 39.1 տոկոսը՝ միանշանակ ոչ։ Այսինքն՝ հանրությունը պատրաստ է փողոցային պայքարին, այդ կերպ Փաշինյանին իշխանազրկելուն, և անգամ բիրտ ուժի կիրառումը չի կարող փրկել գործող իշխանությանը։

Տաթևիկ Բադալյան