Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան

«Սա Հայաստանում արդյունաբերականացման լավ օրինակ է։ Այն, ինչ արտադրվում է այստեղ, առաջ մեծ մասամբ ներմուծվում էր Թուրքիայից։ Այսօր ֆաբրիկայի արտադրանքը փակել է Հայաստանի պահանջարկի 50-60 տոկոսը»,-«ԱՆԻԹԵՔՍ» տեքստիլի ֆաբրիկայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ սա ցույց է տալիս, իրենք ունեն փորձ Հայաստանում կառուցելու հարյուրավոր արտադրություններ։

««Ուժեղ Հայաստան»-ը, Սամվել Կարապետյանը ստեղծելու են աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են կատարելու պետությունը, մեր գործընկերները աշխարհի տարբեր ծայրերից։ Մենք այդ հիմնադրամից ամեն ամիս 150 հազար դրամ նպաստ կտրամադրենք 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքն, որպեսզի նա դուրս գա աղքատության թակարդից»,-նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով լրագրողների հնչեցրած հարցերին՝ Ն. Կարապետյանն ընդգծեց, ութ տարվա ընթացքում Եվրոպայի հետ չզարգացնելով տնտեսական հարաբերությունները, ունենալով եվրոպական շուկայի մուտքի հնարավորություն, ոչինչ չի արվել, որ ռուսական շուկայի արտահանման ծավալների չափ արտահանում լինի նաև Եվրոպա։

«Մի օրինակ, բերեմ, արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է  ապրել 20 տոկոսով; Հայաստանից 400 անգամ ավելի շատ ապրանք է գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա։ Այս իշխանությունները չեն կարողանում աջակցել արտադրություններին, կազմակերպել արտահանում։ Մեր երկիրը գնորդ չպետք է լինի, վաճառող պետք է լինի։ Մեր երկիրն այսօր գնորդ է»,-ասաց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրոպա քաղաքական հարաբերություններին, ապա Նարեկ Կարպետյանն ընդգծեց, կանանց կալանավորելը, անմեղ մարդկանց ձերբակալելը, քահանաներին ձերբակալելը մի քայլ մոտեցրե՞լ է Հայաստանին եվրոպական չափանիշներին։

«Հայաստանի այսօրվա իշխանությունները խոսում են սիրուն, գործում են գեշ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։