Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Tesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ

Tesla-ն բանակցություններ է վարում խոշոր չինական արտադրողների հետ արևային վահանակների արտադրության սարքավորումներ մատակարարելու համար, գրում է mobile-review.com–ը: Suzhou Maxwell Technologies-ը, որը մասնագիտացած է արևային մարտկոցների համար էկրանային տպագրության համակարգերի մեջ, կարող է լինել հիմնական գործընկեր: Այլ պոտենցիալ մատակարարների թվում են Shenzhen SC New Energy Technology-ն և Laplace Renewable Energy-ն: Էլոն Մասկի հետաքրքրությունը այս ոլորտում բխում է նրա ծրագրերից, այն է մինչև 2028 թվականի վերջը ԱՄՆ-ում տեղակայելու 100 ԳՎտ արևային հզորություն, որը կօգնի բավարարել տվյալների կենտրոններից և այլ արդյունաբերական օբյեկտներից էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը:

Այս ծրագիրն իրականացնելու համար Tesla-ն նախատեսում է արտադրական գծեր ներմուծել Տեխաս մինչև այս աշուն: Սարքավորումները անհրաժեշտ են ԱՄՆ-ում անմիջապես հումքից ստացված արտադրանքի ամբողջական արտադրական շղթա ստեղծելու համար: Չնայած ներմուծումից ընդհանուր կախվածությունը նվազեցնելու ջանքերին, ամերիկյան ընկերությունները դեռևս կարիք ունեն Չինաստանից բարձր տեխնոլոգիական հաստոցների, քանի որ այլ տարածաշրջաններում ներկայումս գործնականում չկան նմանատիպ հզորությամբ այլընտրանքային մատակարարներ: Նախկինում ԱՄՆ իշխանությունները նման սարքավորումները ազատում էին ներմուծման մաքսատուրքերից՝ տեղական գործարաններին աջակցելու համար:

Մասկը բազմիցս է հայտարարել, որ արևային էներգիան կարող է լիովին բավարարել երկրի էներգետիկ կարիքները: Ներկայումս արևային էներգիան կազմում է ԱՄՆ-ում արտադրվող ընդհանուր էներգիայի մոտ 10%-ը, բայց Tesla-ի հավակնոտ նախագիծը կարող է զգալիորեն փոխել այս ցուցանիշը: Բացի ընկերության սեփական էլեկտրաէներգիայի մատակարարումից, արտադրված էներգիայի մի մասը նախատեսվում է օգտագործել SpaceX արբանյակային համակարգը սնուցելու համար: Նոր պայմանագրերը կօգնեն չինացի արտադրողներին լուծել ներքին շուկայի գերբեռնվածության խնդիրը, իսկ Tesla-ն կարագացնի կանաչ էներգիայի արտադրության մեթոդներին անցումը հզորությունների պակասի պայմաններում։

Ընդհանուր գնման գինը գնահատվում է 20 մոտ միլիարդ յուան:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]