Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Արմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասին

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզաթ Չիմաևը խոսել է Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի միջև առկա կոնֆլիկտի, ինչպես նաև նրանց հնարավոր մենամարտում իր ունենալիք դերի մասին։

Sport24-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ում կընտրի և ում կողքին կլինի, եթե երկու մարտիկներն էլ նրան հրավիրեն իրենց անկյուն, Չիմաևը նշել է.

«Գուրամ Կուտատելաձեն՝ մի կողմում, իսկ ես՝ այս կողմում»։

Չիմաևը խոսել է նաև մարտիկների միջև վիրավորանքների տարափը դադարեցնելու և նրանց հաշտեցնելու հնարավորության մասին.

«Ինչո՞ւ հաշտեցնել նրանց։ Ավելի լավ է բիզնես անել և գումար վաստակել։ Եթե նրանց հաշտեցնես, գումար չի լինի»։

Լրագրողը հիշեցրել է նաև Արման Ծառուկյանի խոսքերն առ այն, որ հայազգի մարտիկը պատրաստ է գորգի վրա հաղթել Չիմաևին, եթե վերջինս իջեցնի քաշը։ Հարցին, թե ինչ շանսեր կունենա Ծառուկյանը միջին քաշային կարգ (185 ֆունտ) բարձրանալու դեպքում, չեմպիոնը պատասխանել է.

«Ես նրան ուսապարկիս մեջ կգցեմ, նա չափազանց փոքր է։ Բայց եթե լուրջ, Արմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է։ Նա շատ բարձրակարգ և ճկուն ըմբիշ է»։

Վերջում Խամզատ Չիմաևն անդրադարձել է երկրորդ չեմպիոնական գոտին նվաճելու իր ցանկությանն ու քաշային կարգը փոխելու հնարավորությանը.

«Ես չեմ սիրում շատ քաշ գցել։ Ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելը միշտ էլ տարբերակ է, եթե դրա դիմաց լավ վճարեն»։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Խամզատ Չիմաևն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայանալիք UFC 328 մրցաշարում։ Նա կպաշտպանի միջինքաշային կարգի չեմպիոնական տիտղոսը՝ ուժերը չափելով ամերիկացի Շոն Ստրիկլենդի հետ։