Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա

Հայաստանի գործող իշխանություններն անգամ իրենց ակնհայտ ձախողումները փորձում են կապել ընդդիմության հետ, ընդդիմությանը մեղադրել իբր երկրի դեմ աշխատելու մեջ։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ռուսական «Վայլդբերիս» և «Օզոն» առևտրի հարթակները հազարավոր հայկական ընկերությունների էջեր են հեռացրել՝ հրաժարվելով հայկական ընկերությունների ապրանքները վաճառել Ռուսաստանում։

Քաղաքական ճնշման պահը ամենևին հերքել հնարավոր չէ, քանի որ մինչ այս պահը որևէ հստակ բացատրություն այս քայլին չկա, բայց և ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում փաշինյանական իշխանության ձախողումների հետևանքով։ Ռուսական ընկերություններից մեկը հայտարարություն է տարածել, որ խնդիրը կապված է Ռուսաստանում ներմուծումների և մաքսատուրքերի նոր կանոնների հետ։ Փոխանակ խնդիրը ռուս գործընկերների հետ լուծելու՝ Հայաստանի գործող իշխանությունները ընդդիմությանն են մեղադրում։

Էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե «Վայլդբերիսի» հետ կապված վերջին իրադարձությունների հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։ «Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)։

Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն», - գրել է նա։

Թե որ ուժերն են, բնականաբար, Պապոյանը չի հայտնում, քանի որ որևէ փաստարկ չունի, փոխարենը փորձում է ակնարկներ անել ընդդիմության դեմ՝ հանրությանը իբր տրամադրելով ընդդիմության նկատմամբ, մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը լրջորեն վտանգում է ոչ միայն Հայաստանի արտաքին և ներքին իրավիճակը, այլև Հայաստանի տնտեսական դրությունը։

Աննա Մարգարյան