Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Հայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան

Մի բան եմ ուզում պատմել Հայաստանին Եվրամիություն տանել ցանկացողներին։
 
Հավաքական Արևմուտքը և Եվրամիությունը Ուկրաինային տարիներ շարունակ ասում էին, որ Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ, որի պատճառով Արևմուտքը Ուկրաինային ներքաշեց պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։ Հիմա հարյուր հազարավոր ուկրաինացիներ զոհվում են, որպեսզի Ուկրաինան գնա դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ Եվ ահա Արևմուտքը, տեսնելով, որ չի կարողանում ստրատեգիական պարտության մատնել Ռուսաստանին, արդեն հայտարարում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ։
 
Փաստացի այսօր ուկրաինացիները, հավատալով Արևմուտքի խոստումներին, զոհվում են, իրենց կյանքերն են զոհում հանուն Արևմուտք գնալու, բայց հիմա արդեն Արևմուտքը հայտարարում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ։
 
Ահա այն ամենը, ինչ պետք է հասկանալ, թե իրականում ինչ են ցանկանում արևմտյան պետությունները հետսովետական երկրներից։ Նրանք ցանկանում են հետսովետական երկրներին զոհաբերել հանուն իրենց գեոպոլիտիկ շահերի, նույնն էլ ցանկանում են Հայաստանից։
 
Իրականում նրանք ցանկանում են ոչ թե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, այլ ցանկանում են, որպեսզի մենք էլ մեր կյանքերն ու պետությունը զոհաբերենք հանուն արևմտյան շահերի։
 
Նույնը Արևմուտքը առաջարկեց Վրաստանին՝ իբր թե Վրաստանը պետք է դառնար Եվրամիության անդամ, իբր թե Վրաստանը պետք է ինտեգրվեր արևմտյան աշխարհին, բայց հիմա Վրաստանը հետ է վերադառնում Արևմուտքից, քանզի նրան ևս առաջարկեցին զոհաբերել վրաց ժողովրդին և Վրաստանի պետականությունը հանուն արևմտյան գեոպոլիտիկ խաղերի։
 
Հայաստանը երբեք չի դառնալու Եվրամիության անդամ։ Հայաստանը չի կարող գնալ դեպի Արևմուտք։
 
Հայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։ Այսօր ամենից շատ հենց մեզ՝ հայերիս, է պետք, որ մեր տարածաշրջանի ռուսական անվտանգության ճարտարապետությունը շարունակի գոյատևել։